«Apple»նոր iPhone-ի վաճառքը խոստումնալից սկիզբ ունեցավ։ Երկուշաբթի օրը «Apple»-ի աշխատակիցները հայտարարեցին, որ iPhone 6 և iPhone 6 Plus հեռախոսները խանութներում վաճառքի հանելու առաջին 3 օրերի ընթացքում վաճառվել է ավելի քան 10 մլն. iPhone 6 և iPhone 6 Plus։ Սա ռեկորդային թիվ է հանգստյան օրերի մեկնարկային վաճառքի համար։    

iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի վաճառքը գերազանցեց մեկնարկային վաճառքից ունեցած մեր ակնկալիքները, և մենք անչափ ուրախ ենք դրա համար։ Մեր թիմը կարողացավ արտադրական գործընթացը ավելի լավ իրականացնել, քան երբևէ։ Մենք տքնաջանորեն աշխատում ենք հնարավորինս արագ ընդունել ու կատարել պատվերները։

Այս մասին ասել է «Apple»-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը։   

Apple-iphone-prices

Ինչպես մի շարք վերլուծաբաններ նշել են, «Apple»-ի՝ հանգստյան օրերի մեկնարկային վաճառքը ավելի շատ վկայում է առաջարկի, քան պահանջարկի մասին։ Որոշ վերլուծաբաններ կանխատեսել էին, որ «Apple»-ը այս տարի կգերազանցի անցյալ տարի գրանցված ռեկորդը։ Անցյալ տարի հանգստյան օրերի մեկնարկային  վաճառքի ընթացքում վաճառվել էր 9 մլն. iPhone, սակայն վերլուծաբանները տարակուսում էին, թե այս տարվա ռեկորդը որքանով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։  Երկու տարի առաջ «Apple»-ը հայտարարեց, որ  հանգստյան օրերի մեկնարկային վաճառքի ընթացքում վաճառվել է 5 մլն. iPhone: Սա ոլորտի վերլուծաբանների կանխատեսածից էլ քիչ էր, ուստի «Apple»-ի բաժնետոմսերի շեշտակի անկում գրանցվեց։   

«Apple»-ը 12 սմ տրամագծով iPhone 6-ի և 14 սմ տրամագծով iPhone 6 Plus-ի մասին մանրամասներ հրապարակեց այս ամսվա սկզբներին։ Ավելի վաղ «Apple»-ը հայտարարել էր, որ պատվերների ընդունման առաջին 24 ժամվա ընթացքում ստացվել է 4 մլն. iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի պատվեր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել