Ի՞նչ է տաղանդը,- հարցրեցի մի անգամ Մհեր Մկրտչյանին:- Հիվանդություն,- կարճ պատասխանեց նա:- Իսկ հնարավո՞ր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց տաղանդը մինչև նրա մեռնելը այդպես էլ չարտահայտվի, չդրսևորվի:- Չէ: Եթե մի տեղից դուրս չգա, երեսին ցանի պես դուրս կտա: Հետո՝ էդ որ ասում են «տաղանդը պարգև է, բան…», չէ, տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»: Պիտի անես: Հանգիստ չկա:
Մհեր Մկրտչյանը՝ սիրո մասին
- Ինչին է մարդ սիրահարվում, երբ սիրում է մեկին,-մի օր անկապ հարցրեցի նրան, - ի՞նչն ենք մենք սիրում ուրիշի մեջ:- Թերությունները: Բարությունը, ազնվությունը, խիղճը գնանատելի արժեքներ են: Սիրած մարդու մեջ թերություններն են սիրում: Սիրած մարդը քեզ համար եզակի մարդ է, իսկ նրան այդպիսին դարձնում է հենց էն թերությունը, որը դու սիրում ես նրա մեջ ու չգիտես, թե ինչի:- Իսկ արտաքինը, մարմինը, գեղեցկությունը, կապ չունի:- Չէ,- ասաց նա,- երբ մեկի հետ քնում ես, բնավորության հետ ես քնում:
Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։
Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։
Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ էհումորի նյութ։
Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։
Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։
Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։
Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում։
Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ Աընդունակությունների տեր մարդկանց։
Կյանքր, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրր ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։
Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։
Դերասանական արվեստի ամենամեծ գործիքր աչքերն են, աչքերր։
Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…
Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում… Չի կորչում… Դա ինձ միշտ փրկել է… Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:
Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:
Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել