Էս էլ երկրորդ անգամ մասնակցում էի Հայ-Ռուսական Խորհրդարանական ակումբի կազմակերպած միջոցառմանը: Հիշեցնեմ, որ սրանից տենց մի երկու ամիս առաջ նույն ակումբի կազմակերպած հանդիպումը Կիսելյովի հետ դարձել էր համահայկական սկանդալ ու դա միանշանակ էլ ավելի էր հետաքրքրացնում Վլադիմիր Պուտինի խորհրդական, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպումը: Հերթով պատմեմ, թե ինչից խոսացվեց, ինչ ասվեց, ինչ արվեց... մի խոսքով իմ տպավորությունները այդ հանդիպումից:

Շվիդկոյի ասելիքը

Դե ըստ էության, Շվիդկոյը ասում էր նույն էն, ինչ Կիսելյովն էր ասում, ուղղակի ինքը դա անում էր շատ գրագետ, մեղմ ու դիվանագիտորեն, ոչ թե տապոռավարի ու առհամարհական առքով, ոնց դա անում էր Կիսելյովը: Հիմնական մեսսիջը նրանում էր, որ Հայաստանում ռուսաց լեզվի հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել ու ավելի բարձր կարգավիճակ տալ երկարաժամկետ հեռանկարում: Դե բնականաբար այս ամենը համեմվում էր հայ-ռուսական բարեկամության սոուսով և ռևերանսներով հայ ժողովրդի, հայ մշակույթի և հայ մարդկանց հասցեին: 

ԱԺ-ի ու արարողակարգային ծառայության աշխատանքի մասին

Պետք է խոստովանեմ, որ չնայած սիրում եմ քննադատել, բայց այս անգամ պետք է խոստովանեմ, որ Կիսելյովյան այցից ու դրան հետևած տեղեկատվական փոթորիկից հետո ԱԺ-ում հետևություններ արել էին: Նախ, մասնակիցների ավելի հաջող կազմ էր ընտրվել, ովքեր բնավ էլ զբաղված չէին Կիսելյովից շատ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող ռուս գործչին քծնելով ու լյա-լյա-տռալյալյաներ անելով: 
Ճիշտ ա, ըստ իս որոշ դեպքերում մասնակից պատգամավորները շոու էին անումմ բայց ընդհանուր առմամբ, հարցադրումներն ու ակնարկները սուր էին ու կարծում եմ, որ անհրաժեշտ էին: Հետո ևս մի փոփոխություն՝ Կիսելյովյան հանդիպման համեմատ. պատգամավորներից ոմանք ընգծված հայերեն էին խոսում ու ակնարկում, որ պետական օրենքն է այդպես պահանջում, բայց որպեսզի էդ տապոռավարի չմատուցվեր, մյուս մասնակիցներն էլ օրինակ սինխրոն թարգմանչի դեր էին ստանձնել ու թարգամնում եին մինչ թարգմանիչը կգար (ի դեպ, ավելի լավ ա չգար, թող ինձ ների էդ աղջիկը, բայց ինքը մեղմ ասած կոմպետենտ չէր հայերեն-ռուսերեն թարգմանչի կարգավիճակում):

Բանախոսներն ու բարձրացված հարցերը

Թեև հանդիպման թեման հումանիտար քաղաքականության դերն էր հայ-ռուսական բարեկամության հարցում, քննարկվեցին բազմաթիվ թեմաներ, որոնք եթե կապվածել էին հումանիտար քաղաքականության հետ, ապա միայն մասմբ ու անուղղակի:

Օրինակ Քոքոբելյանը շան հացը կտրեց, էնքան խոսաց ու նենց հարցերից, որոնք ուղղակիորեն կապված չէին ոչ Շվիդկոյի, ոչ էլ հումանիտար քաղաքականության հետ. զենքի գործարքը ադրբեջանի հետ, մեծ-փոքր ախպեր հարաբերությունները, Իսահակյանից պատմեց, Լևոն Հայրեպետյանի հարցը բարձրացրեց... մի խոսքով, բարձրացրեց բոլոր այն լայն հնչեղություն ունեցող հարցերը, որոնցով կարելի ա «խփել» ռուսաստանին: Անձամբ ես սա դիտարկում եմ որպես պոպուլիզմ ու նորմալ եմ համարում, որ ամենաարևմտամետ պատգամավորներից մեկը այդ կերպ վարվեց, որովհետև տրամաբանորեն դա այդպես էլ պետք է լիներ: Հետո, մեծ հաշվով վատ չի, եթե Պուտինի խորհրդականը իմանա, որ հայկական քաղաքական իսթեբլիշմենթում այդպիսի կոնսոլիդացված պոզիցիա կա ու դժգոհություն՝ Ռուսաստանի վարած քաղաքականության առանձին կետերի հանդեպ:

Մյուս կողմից, շատ դուրս եկավ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքը, ով ոչ պակաս սուր հարցադրումներ էր անում, քան Քոքոբելյանը, բայց ավելի առարկայական էր ու ավելի շատ կապված հանդիպման թեմայի հետ: Օրինակ՝ Պողոսյանը մատնանշեց, որ Շվիդկոյը շատ ավելի գրագետ ա կառուցում իր մեսսիջը, քան Կիսելյովը (իսկ Կիսլելյովը ավելի շատ վնասեց հայ-ռուսական հարաբերություններին, քան օգուտ տվեց) բայց ըստ էության նույն լեզվի հարցից են կառչել երկուսն էլ, իսկ ռուսաց լեզուն իրոք այն հարցը չէ, որը պետք է նման համառությամբ առաջ բրթել: 
Պողոսյանը նաև շատ ճիշտ ու տեղին դիտարկում արեց, որ Ռուսաստանը շատ է սիրում բերել ասենք գերմանիայի ու ֆրանսիայի օրինակը՝ հումանիտար համագործակցության ոլորտում, բայց Ռուսաստանը մոռանում է, որ այնտեղ կողմերը իրար որպես հավասարը-հավասարի են վերաբերվում ու այդ փոխգործակցությունը երկուստեք է: Այսինքն գերմանացին չի գնում ֆրանսիա ու պահանջում, որ գերմաներենի կարգավիճակը բարձրացվի, այլ գնում է ֆրանսերեն սովորի ու ֆրանսիականի հետ հարաբերվի և հակառակը: Եթե իրոք լինի պահանջարկ, որ ասենք ցուցանակները լինեն նաև ռուսերեն, որեմն դա կլինի, բայց չպետք ա ինչ որ ռուս լրագրող, կամ չինովնիկ գա ստեղ ու պահանջատիրական տոնայնությամբ մուննաթ անի, թե բա խի ցուցանակները ռուսերեն չեն, առավել ևս, որ Ռուսաստանում էդքան շատ չեն հայերեն ցուցանակները: 
Հետո ևս մի փայլուն դիտարկում արեց Պողոսյանը. առաջարկեց, որ Շվիդկոյը Պուտինին հասցնի իր առաջարկությունը, որը կայանում է նարնում, որ ռուսաստանում արգելվեն հակահայկական քարոզչությամբ ադրբեջանական գրքերի հրատարակումը, կամ էլ գոնե խոչընդոտներ ստեղծվեն պատմական կեղծիքի վրա հիմնված այդ մառազմատիկ ստեղծագործությունների հրատարակմանն ու տարածմանը Ռուսաստանում:
Մի խոսքով, Թևան Պողոսյանի խոսքը դուրս շատ եկավ ու լավ ա, որ ԱԺ-ում Շմայսակերպերից բացի, կան նաև Թևանի պես պատգամավորներ:

Իմ հարցերը

Էս անգամ ամեն ինչ կազմակերպելուց հերթական անգամ մոռացել էին, որ լրագրողների կանչելուց ու օրակարգում հարց-պատասխան ֆորմատը մտցնելուց, խիստ ցանկալի ա, որ էդ լրագրողներն էլ խոսք ունենան, ինչի մասին էլ հայտնեցի բողոքս, երբ տեսա, ոոր արդեն պատրաստվում են հաջող անել մեզ:
Ի պատիվ Հերմինե Նաղդալյանի, ասեմ, որ ասածիս հանդեպ անտարբեր չգտնվեցին ու թույլ տվեցին ինձ ու էլի մի լրագրողի հարց ուղղել Շվիդկոյին: Ես մասնավորապես հարցրեցի, թե ի՞նչ ա անում Ռուսաստանը ու անո՞ւմ ա արդյոք իր երկրի ներսում ճիշտ հումանիտար քաղաքականություն վարելու առումով, որովհետև եթե Հայաստանում եթե բոլոր գիտեն գոնե մինիմալ անհրաժեշտ բաները Ռուսաստանի ու ռուսների պասին, ապա Ռուաստանում մարդկանց մեծ մասը համարյա ոչ մի բան չգիտի Հայաստանի ու հայերի մասին ու ըստ էության, չի էլ տարանջատում մեզ՝ ասենք վրացիներից, ադրբեջանցիներից, չեչեններից, դաղստանցիներից, իսկ դա խիստ կարևոր է ու չի կարող ՌԴ-ն արդյունավետ հումանիտար քաղաքականություն վարել հայաստանում, եթե ոչինչ չի անում իր մոտ: 
Մյուս հարցս էլ կապված էր հումանիտար քաղաքականության համար հատկացվող միջոցների չնչինությանը ու որպես համեմատություն, նշեցի այն թիվը, որ արևմտյան ֆոնդերն ու կազմակերպությունները ծախսել են Հայաստանում՝ իրենց հումանիտար քաղաքականության վրա: Հարցը նրանում էր, թե գիտակցո՞ւմ են արդյոք Ռուսաստանում, որ շարունակելով ոչինչ չանել, իրենք ֆիասկո են ունենալու բոլոր հետխորհրդային երկրներում, ինչպես դա եղավ նույն Ուկրաինայում ու եթե հասկանում են, ապա քան՞ի միլիոնով ա չափվում իրենց հասկանալը:

Շվիդկոյի պատասխանները

Նորից եմ ուզում կրկնել, Շվիդկոյը՝ լինելով շատ ավելի բարձր պաշտոնով գործիչ, քան Կիսելյովն է, նա շատ ավելի հմտորեն են խուսանավում անհարմար հհարցերին պատասխանելիս ու շատ ավելի կոռռեկտ էր իր ձևակերպումներում ու դիտարկումներում, քան Կիսելյովը: Ի դեպ, նաև ակտիվ հետաքրքրվածություն էր դրսևորում քաննարկվող հարցերին, փարձում էր պատասխանել անգամ հանդիպամնը ուղղակի չվերաբերող հարցերին ու «զիջումներ էր» անում իր դիրքորոշումներում՝ հատկապես ռուսաց լեզվի շուրջ ծավալված պոլեմիկայի ժամանակ: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ նա լավ «կռուտիտ էր» լինում, որովհետև հաջողությամբ խուսափեց ամենասուր հարցերին ուղղակի պատասխան տալուց, իսկ մնացած դեպքերում էլ պատասխանելիս փորձում էր փաստարկել իր դիրքորոշումը, այլ ոչ թե մատուցել, որպես ճշտի վերջին ինստանցիա իր ասածները:
Ադրբեջանին զենք վաճառելը նա համարում է ուժային պարիտետի ստեղծում, որի միջոցով Ռուսաստանը փորձում է բացառել ներ պատերազմը Հայաստատանի ու Ադրբեջանի միջև: Կիսելյովի վարքը ան անուղղակի քննադատեց՝ նկատելով, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են իրենց պահում ու արտահայտվում ու ինքը այդպես չի արտահայտվում, լեզվի մասին բազմաթիվ դիտարկումների հետ համաձայնվեց ու ավելի փափկացնելով դիրքորոշումը, վերջանակն ձևակերպոււմը մոտավորապես սենց արեց. եթե լինի պահանջարկ ցուցանկաների ու լեզվի հետ այլ կապված բաների, ուրեմն չպետք է խոչընդոտվեն պահանջարկին ադեկվատ առաջարկ անելու փորձերը:
Փողի հաշվով, Շվիդկոյը սկսեց ֆռիկներ անել, թե բա հա, մենք տենց փող չենք տալիս, բայց տնտեսական քաղաքականությամբ են դա կոմպենսացնում՝ էժան էներգակիրներ տալով մեզ, իսկ Ռուսաստանում վարվող ներքին հումանիտար քաղաքականության մասին դիտարմանս հետ համաձայնվեց

Հ.Գ. Ի դեպ, Շվիդկոյին ԱԺ բերել էր ՌԴ դեսպանատան համարներով մեքենա, որը կայանել էին այնտեղ, որտեղ պետք է կայանել՝ ըստ արարողակարգի: Դա հատուկ պարզաբանեցին ու ցույց տվեցին ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները, երբ ես Նաղդալյանին մեքենայի համար հարցրեցի, թե արդյո՞ք այն կանգնած է այնտեղ, որտեղ պետք է կանգնի, այնպես որ, այս հարցում էլ ԱԺ-ում ուշադիր էին եղել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել