Աշխարհի տարբեր ծայրերից ամեն օր լուրեր են տարածվում այս կամ այն տուգանված քաղաքական գործչի կամ պաշտոնյայի մասին: Տպավորություն է ստեղծվում, որ երբ մարդիկ հայտնվում են պետական ապարատում, ինքնաբերաբար դառնում են խաբեբա, ագահ և կոռուպացված: Միգուցե հենց այդ հատկանիշնե՞րն են նրանց թույլ տալիս հասնել իրենց կարիերայի բարձունքներին: Միանշանակ ասել չենք  կարող:

Այնուամենայնիվ, պատմությանը (և ներկային) հայտնի են պետական պատասխանատու պաշտոնյաների կողմից երկրի և հասարակության շահերին անմնացորդ ծառայելու դեպքեր, ինչը հույս է ներշնչում, որ չնայած գոյություն ունեցող խնդիրներին և ամենակեր կոռուպցիային, համակարգում կան ազնիվ և սկզբունքային քաղաքական գործիչներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույններից լավագույններին:

1. Արիստիդ ( մ.թ.ա. 530-467թթ.)

10 самых честных политиков и государственных деятелей в истории

 

Աթենացի պետական գործիչ և հրամանատար Արիստիդը զուր չէ ժամանակակիցների կողմից ստացել  «արդար»   մականունը: Նա չափազանց անկեղծ և բարձր բարոյական սկզբունքներով անահատ էր:
Արիստիդի մարդկային բացառիկ հատկանիշներն ընդգծել է Հերոդոտոսը. «Ճանաչելով Արիստիդին` կարող եմ ասել, որ նա Աթենքի ամենաազնիվ և արդար մարդն է»: Ինչպես գրել է Պլուտարքոսը, մի անգամ Աթենքի ազգային ժողովը որոշեց բնակչության շրջանում քվեարկություն անցկացնել` պարզելու առավել ազդեցիկ քաղաքական գործիչներին: Այդպիսով նրանք մտադիր էին 6000-ից ավելի ձայն հավաքած քաղաքական գործիչներին վտարել քաղաքից` բռնապետությունը կանխելու համար: Բնակիչները խեցիների վրա գրում էին անուններ և տալիս պաշտոնյաներին: Մի անգրագետ գյուղացի, մոտենալով քաղաքական գործչին, խնդրեց քվեաթերթիկին գրել «Արիստիդ» անունը (նրան անձամբ չիմանալով), և երբ Արիստիդը հարցրեց, արդյոք նրան որևէ վնաս չի պատճառել այդ մարդը, գյուղացին պատասխանեց. «Ոչ, ես նույնիսկ չգիտեմ ով է նա: Ուղղակի հոգնել եմ ամենուրեք լսել «Արդար…Արդար…»: Արիստիդը գրեց իր անունը և լուռ վերադարձրեց թերթիկը: Արիստիդը միշտ հետևում էր իր սկզբունքներին և այն սակավաթիվ քաղաքական գործիչներից մեկն էր, որ նույնիսկ կյանքի վերջին օրերին չկորցրեցին աթենական ժողովրդի վստահությունը: Նա մահացել է Ք. ա. 467թ.-ին և հողարկավորվել պետական միջոցների հաշվին:


2. Լուցիոս Կվինկցիոս Ցինցիննատ (մ.թ.ա. 519-439)

10 самых честных политиков и государственных деятелей в истории

Հին հռոմեացի արիստոկրատ և քաղաքական գործիչ Լուցիոս Կվինկցիոս Ցինցիննատը առանձնանում էր նրանով, որ երկակի դարձել է Հռոմի դիկտատոր` կայսրությունը կործանումից փրկելու համար: Առաջին անգամ դա տեղի ունեցավ Ք. ա. 458թ.-ին, երբ Հավերժական քաղաքին սպառնում էր էկվերի և վոյսկերի ցեղերը: Երկրերդ անգամ տեղի ունեցավ Ք.ա. 439թ.-ին, երբ Սենատը Ցինցինատին խնդրեց ճնշել պլեբեյների ապստամբությունը:

Ցանկացած այլ քաղաքական գործիչ նրա փոխարեն, միանգամից կօգտվեր ընձեռնված հնարավորությունից դառնալ Երկրի հզորագույն պետության մենիշխան կառավարիչ, բայց Լուցիոսը վտանգը վերանալուն պես հեռացավ: Այդպիսի ֆենոմենալ մեծահոգությունը նրան դարձրեց պարզության և բարության մարմնացում: Ցինցիննատը շատ համեստ կացութաձև էր վարում, ապրում էր ոչ մեծ ագարակում և գրեթե ամբողջ ազատ ժամանակը նվիրում աշխատանքին և հողի մշակմանը: Այդ իսկ պատճառով շատ նկարներում նրան պատկերում են գյուղական հագուստով և հողագործական գործիքով: Հռոմեացի ամենաանվանի պատմիչներից մեկը` Տիտ Լիվին, նույնիսկ նրա մասին գրել է. «Ցինցիննատ, գութանից սերված»: Հետաքրքրական է այն, որ Լուցիոսի հետևորդ և գաղափարակիր են համարում Ջորջ Վաշինգտոնին, որը ԱՄՆ-ի անկախության համար մղվող պատերազմի հաղթանակից անմիջապես հետո ուղևորվեց հայրենի եզերք և շարունակեց ապրել սովորական կյանքով: 6 տարի անց նա դարձավ ԱՄՆ-ի առաջին նախագահ և 2 տարի անընդմեջ պաշտոնավարելուց հետո կրկին տուն վերադարձավ: Ի դեպ, Վաշինգտոնը նաև եղել է Ցինցինատի խմբակցության նախագահ, որում ընդգրկված էին ԱՄՆ-ի բանակի սպաները: Դժվար չէ գուշակել, թե ում պատվին է այդ անվանումը:

3. Մարկոս Ավրելիոս (121-180թթ.) 

 10 самых честных политиков и государственных деятелей в историиՓիլիսոփա, որպես կայսրության ղեկավար. թերևս, պատմության մեջ ամենահազվագյուտ իրողությունը: Մարկոս Ավրելիոսը դարձել է Հռոմի 5 լավագույն կայսրերից մեկը, որոնց գահակալությունը աչքի էր ընկնում հաստատունությամբ և մտածված ներքին և արտաքին քաղաքականությամբ, ինչը Հռոմեական կայսրությանը թույլ տվեց հասնել իր երբեմնի ծաղկունքին: Մարկոս Ավրելիոսը հայտնի է նաև որպես ստոիցիզմի երևելի ներկայացուցիչ: Ըստ այդ գաղափարախոսության մեղքերը և անբարո արարքները խարխլում են անհատականությունը: Այդ իսկ պատճառով, մարդկային էությունը չխունացնելու համար անհրաժեշտ է ամեն կերպ զարգացնել սեփական բարոյական և մտավոր հատկանիշները: Բարոյական նորմերի համաձայն, լավ արարքները և ցանկացած բնույթի շռայլություններից հրաժարվելը մարդկային երջանկության գրավականն են: Ինչ վերաբերվում է Մարկոս Ավրելիոսին, նրա աշխատանքները դարձել են ուշ դասական ստոիցիզմի հիմքը: Նրա մասին պատմաբան Հերոդիան ասել է. «Ավրելիոսն ապացուցել է իր հայացքները ոչ թե բառերով կամ փիլիսոփայական գաղափարներով, այլև իր մարդկային հատկանիշներով և անբիծ կենսակերպով»: Մարկոս Ավրելիոսը մահացել է  ժանտախտից 180թ.-ին` գերմանացիների դեմ ռազմական արշավանքների ժամանակ, չնայած որ գեղարվեստական որոշ ֆիլմերում («Հռոմեական կայսրության անկումը»` 1964թ., «Գլադիատոր»` 2000թ.) այլ վարկած է ներկայացված: Վարկածի համաձայն նրան թունավորվել են, քանի որ ցանկանում էր իր իշխանությունը հանձել իր որդեգրված զավակին (հռոմեական զորավարին), անտեսելով իր հարազատ որդուն` Կոմմոդին, ով Ավրելիոսի կարծիքով չէր համապատասխանում կայսեր տիտղոսին, քանի որ նյութապաշտ էր, սանձարձակ և հոգեպես անհավասարակշիռ:

4. Ջորջ Վաշինգթոն (1732 — 1799թթ.)

10 самых честных политиков и государственных деятелей в истории

 

Ամերիկայի պատմության մեջ ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը` Ջորջ Վաշինգթոնը, վաղուց դարձել է այսպես կոչված առասպելական հերոս: Նա նախագահել է ԱՄՆ-ի առաջին Սահմանադրության ընդունման համար տեղի ունեցած կոնվենցիան, զբաղեցրել է Մայրցամաքային զորքերի  գլխավոր հրամանատարի պաշտոնը, ինչպես նաև ստեղծել Միացյալ Նահանգների նախագահության ինստիտուտը:

Բրիտանական Գեորգ III արքան նրան անվանել է «դարարջանի մեծագույն գործիչ», իսկ Վաշինգթոնի մահից հետո նրա մասին լեգենդներ են հյուսվել: Նույնիսկ նրան աստվածացնելու փորձեր են եղել, ինչպես օրինակ Կապիտոլիումի գմբեթին  հայտնի նկարի ստեղծումն է: «Վաշինգթոնի փառաբանում» խորագրով որմնանկարը պատկերում է Վաշինգթոնին` շրջապատված օլիմպիական աստվածների մի ամբողջ խմբով, իսկ Հավայան կղզիների սինթոյական տաճարներում Վաշինգթոնին երկրպագել են, ինչպես Աստծո:

Ըստ լեգենդի, հիշատակվում է մի դեպք, երբ հայրը հարցնում է փոքրիկ Ջորջին, թե ով է կոտրել բալենին: Տղան սաստիկ վախեցել է, սակայն, անկեղծորեն խոստովանել է, որ դա իր ձեռքի գործն է: Այս պատմությունը հաճախ է մեջբերվում որպես ապացույց Վաշինգթոնի բացառիկ ազնվության, իսկ «Ստել չեմ կարող» արտահայտությունը դարձել է նրա «այցեքարտը»: Սակայն հայտնի է, որ պատմությունը միանշանակ չի: Ամենայն հավանականությամբ սա պարզապես հարգանքի տուրք է մի մարդու, ում ազնվության վրա առանց այդ էլ ոչ ոք չէր կասկածում:

Վաշինգթոնի մահից հետո Մայրցամաքային զորքի գեներալ Հենրի Լին նրա մասին ասել է. «Առաջինն է եղել թե պատերազմական օրերում, թե խաղաղ ժամանակաշրջանում և թեքաղաքացիների սրտում», իսկ Նապոլեոն Բոնապարտը տասնօրյա սուգ է հայտարարել ամբողջ Ֆրանսիայում:

5. Աբրահամ Լինքոլն (1809 — 1865թթ.)

10 самых честных политиков и государственных деятелей в истории

Լինոքլնի նախագահությունը համընկնում է ԱՄՆ-ի պատմության ոչ ամենաթեթև շրջանի հետ, սակայն նա այդ փորձությունը պատվով է հաղթահարել: Միացյալ Նահանգների 16-րդ նախագահը երկիրն անցկացրել է Քաղաքացիական պատերազմի միջով (Հյուսիսի և Հարավի պատերազմ), վերացրել ստրկությունը և նպաստել ամերիկյան կառավարությունում առկա տարաձայնությունների հարթմանը: Աբրահամ Լինքոլնը կառուցել է (իհարկե` ոչ անձամբ), Միջմայրցամաքային երկաթուղին և սկսել տնտեսության լայնածավալ վերակազմավորումը, նրա մահից հետո ԱՄՆ դարձավ աշխարհի ամենաարագ զարգացող երկիրը:  Նրա մահը ցնցեց ողջ աշխարհին: Քաղաքացիական պատերազմի ավարտից հինգ օր հետո` 1865թ. ապրիլի 14-ին, «Ֆորդ» թատրոնում (Վաշինգտոն քաղաքում) Լինքոլնը դիտում էր «Իմ ամերիկացի զարմիկը» ներկայացումը, երբ դերասան Ջոն Ուիլքս Բութը` արդեն հաղթանակ տարած հարավայինների կողմնակիցը, ներխուժեց և կրակեց Լինքոլնի գլխին: Հաջորդ օրը նախագահը վախճանվեց` այդպես էլ ուշքի չգալով:

Իր հայրենիքում ԱՄՆ-ի 16-րդ նախագահը հավերժացված է բազմաթիվ հուշարձաններով  (այդ թվում է հայտնի հուշարձանը Ռաշմոր լեռան վրա), նա պատկերված է նաև 1 ցենտի և 5 դոլարի վրա, իսկ նրա ծննդյան օրը (մարտի 4) որոշ նահանգներում պաշտոնական տոն է համարվում: 

6. Ուիլյամ Գլադսթոն (1809 — 1898թթ.)

10 самых честных политиков и государственных деятелей в истории

Բրիտանական քաղաքական գործիչ Ուիլյամ Գլադսթոնի ճակատագիրը յուրօրինակ է: Նա չորս անգամ եղել է Միացյալ Թագավորության վարչապետը և գերազանց է դրսևորել իրեն այդ պաշտոնում:

Նրա քաղաքական ձեռքբերումների շարքին են դասվում Իռլանդիայում պետական եկեղեցու վերացումը, ընտրություններում գաղտնի քվեարկություն մտցնելը, իռլանդացի գյուղացիների իրավունքներն ընդլայնող երկու օրենսդրական ակտի ընդնումը և երկրի մշակութային կյանքին ցուցաբերած օժանդակությունը: Միջազգային քաղաքականության մեջ Ուիլյամ Գլադսթոնը այդքան էլ փայլուն չէր ներկայանում, սակայն լոկ այն պատճառով, որ դեմ էր պատերազմներին և ցանկացած բռնության, որը տարածված էր այդ ժամանակ (ինչպես և այժմ) համաշխարհային քաղաքական դաշտում:

Օժտված լինելով առանձնահատուկ մտածողությամբ` Գլադսթոնը ուշադրության էր արժանացնում բրիտանացիների կյանքի ամենատարբեր ոլորտներին: Հայտնի է օրինակ, որ այս ազատամիտ գործիչը թեյելու էր հրավիրում թեթևաբարո կանանց և զրուցում նրանց հետ` հույս ունենալով վերադաստիարակել այդ «կամակոր կանանց»: Ժամանակակիցները ընդգծում էին նրա բարձր բարոյական հատկանիշները, արդարամտությունն ու մարդասիրությունը: Այդ որակների լավագույն հաստատումն են Գլադսթոնի պատվին կանգնեցված բազմաթիվ հուշարձանները, ինչպես նաև նրա անունը կրող փողոցներն ու ոչ մեծ թաղամասերը: 

7. Մահաթմա Գանդի (1869 — 1948թթ.)

 10 самых честных политиков и государственных деятелей в истории

«Բարձրագույն հոգի» — այսպես է թարգմանվում դեվանգրի բարբառից «Մահաթմա» տիտղոսը, որով Մոհանդաս Գանդային պարգևատրել է բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորը, մինչդեռ ինքը`Գանդին, խուսափում էր այդ պատվանունից` չհամարելով իրեն արժանի:

Գանդին հռչակ ձեռք բերեց որպես կաստային անհավասարության սկզբունքային ընդդիմադիր, որի դեմ վարում էր անողոք (բայց խաղաղ) պայքար, ինչպես նաև անբռնակալության (սանսկրիտերեն այսպես կոչված satyagraha, «ճշմարտության ձգտում, հաստատակամություն ճշմարտության մեջ») գաղափարների կողմնակից: Նրա քաղաքական և հասարակական գործունեությունը մեծ ազդեցություն է թողել Հնդկաստանի զարգացման և պատերազմող հնդիկ ու մուսուլման խմբավորումների հաշտեցման գործում:

1921թ.-ին Գանդին գլխավորել է Հնդկական ազգային կոնգրեսը և այդ պաշտոնում անձնվիրաբար աշխատել հնդիկ ժողովրդի բարեկեցության համար: Նրա հիմնական մտահոգություններն էին երկրում կանանց դիրքի բարելավումը, բնակչության աղքատ խավերի կենսամակարդակի բարձրացումը, ազգային և կրոնական կոնֆլիկտների հարթեցումը, տնտեսության զարգացումը և, իհարկե, Հնդկաստանի ազատագրումը բրիտանական լծից:

Նա կիսում էր իր հացը աղքատների հետ, ուղևորվում երրորդ կարգի վագոններով, հացադուլներ հայտարարում և կազմակերպում բրիտանական ապրանքները բոյկոտելու և բռնակալության դեմ ուղղված ակցիաներ: Մահվանից առաջ Գանդին աշխատել է հնդկական սահմանադրության նախագծի վրա:         10 самых честных политиков и государственных деятелей в историиԼինելով ոգեշնչող և Հնդկաստանի անկախության շարժման խորհրդանիշ, Մահաթմա Գանդին զոհ դարձավ  քաղաքական ինտրիգներին: 1948թ. հունվարի 30-ին Գանդին իր զարմուհու հետ դուրս եկավ տան բակ երեկոյան աղոթքի համար: Նրան ողջունեց երկրպագուների և համախոհների ամբոխին: Հանկարծ ամբոխից առանձնացավ մի մարդ: Մոտենալով Գանդիին` նա երեք կրակոց արձակեց: Արնաքամ լինող քաղաքական գործիչը ներման նշան արեց իր վրա կրակողին: Հետագայում պարզվեց, որ մարդասպանը անդամակցում է «Հինդու Մահա Սաբհա»  կրոնաքաղաքական կազմակերպության, որը համարում էր, թե Գանդին չափազանց բարյացկամ է վերաբերվում հնդիկ մուսուլմաններին:

Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը, նշվում է ողջ աշխարհում որպես Բռնության դեմ միջազգային օր:

 8. Էռնեստ Վանդիվեր (1918 — 2005թթ.)

10 самых честных политиков и государственных деятелей в истории

XX-րդ դարը համարվում  է քաղաքացիական իրավունքի համար պայքարի դար տարաբնույթ իրավապաշտպան կազմակերպությունների և նրանց առաջնորդների կողմից, որոնց թվին է դասվում Մարտին Լյութեր Քինգը: Սակայն գոյություն ունեն և ավելի քիչ հայտնի գործիչներ, ովքեր նույնպես նպաստել են քաղաքացիական հասարակության զարգացմանը, ինչպես օրինակ Էռնեստ Վանդիվերը` ամերկյան Ջորջիա նահանգի նահանգապետը 1959-1963թթ.-ին:

Վանդիվերը ջանք չէր խնայում ձևավորված ռասսայական խտրականությունն արմատախիլ անելու համար: Դա հազվադեպ էր դիտվում նահանգապետերի շրջանակում, որոնք մոլեռանդ ռասսիստ ներ էին: Օրինակ, Վանդիվերը հավանություն տվեց նահանգի դատարանի որոշման ը` երկու սևամորթ ուսանողների` Համիլթոն Հոլմսի և Շարլեյն Հանթերի, Ջորջիայի համալսարան ընդունելու մասին, չնայած ավելի վաղ, համալսարանի ուսանողները բողոքի ցույց բարձրացրեցին համալսարանում սևամորթների ներկայության դեմ:

Բացի այդ, Վանդիվերը վերացրեց Ջորջիայի Գլխավոր ասամբլեայի հաստատած հրամանը, համաձայն որի արգելվում էր համատեղ ուսուցմամբ (աղջիկների և տղաների) դպրոցների պետական ֆինանսավորումը: Ջորջիա նահանգի դատավոր Ժոզեֆ Քուիլլիանը բարձր գնահատեց Էռնեստի գործունեությունը նահանգապետի պաշտոնում, ասելով.

«Նա այդպես էլ չսովորեց ստել»:

9. Վացլավ Հավել (1936 — 2011թթ.)

10 самых честных политиков и государственных деятелей в истории

Վացլավ Հավելը, անկասկած,  օժտված է եղել գրական տաղանդով: Նա գրում էր բանաստեղծություններ, էսսեներ և պիեսներ, սակայն պատմության մեջ առաջնահերթ հիշվում է որպես քաղաքական գործիչ և այլախոհ:

Նրա քաղաքական ուղին երկար էր և փշոտ: Հավելը 1968թ.-ին սովետական զորքի Չեռնոբիլ մտնելու ակտիվ հակառակորդներից էր, որի պատճառով մի շարք խնդիրների առաջ էր կանգնել. նրան երկրից դուրս չէին թողնում, իսկ նրա ստեղծագործություններն արգելված էին:

Հավելը երկար տարիներ պայքար է մղել քաղաքական համակարգի ժողովրդավարացման և իր երկրի քաղաքացիների իրավունքների պահպանման համար, մի քանի անգամ դատապարտվել է, սակայն համառորեն շարունակել է իր գործունեությունը:

1989թ. աշնանը Չոխոսլովակիայում սկսվեց հանրահայտ Թավշյա հեղափոխությունը, որի առաջնորդներից մեկն էլ դարձավ Վացլավ Հավելը:

10 самых честных политиков и государственных деятелей в истории

Երբ կոմունիստները կորցրին իրենց քաղաքական ազդեցությունը, Հավելն ընտրվեց երկրի նախագահ, սակայն, մնալով այդ պաշտոնում մինչև 1992թ.-ն, լքեց այն ժամանակից շուտ, գիտակցելով, որ Չեխոսլովակիայի օրերը հաշված են: Իսկ արդեն 1993թ.-ին նա նորից ընտրվեց` դառնալով Չեխոսլովակիայի վերջին և Չեխիայի առաջին նախագահը: 1998թ.-ին Հավելը վերընտրվեց երկրորդ անգամ:

 Վացլավ Հավելի գործունեությունը ստացել է միջազգային ամենամեծ ճանաչումը և  աջակցությունը, նա բազմաթիվ պարգևատրումների և մի շարք մրցանակների դափնեկիր է:

Խորհրդանշական էր նրա առաջին փորձը որպես ռեժիսոր: 2011 թ.-ին նրա «Հեռացում»  ֆիլմն առաջին անգամ ներկայացվեց հանրությանը Մոսկովյան միջազգային կինոփռատոնի շրջանակներում: Նույն թվականին էլ մահացավ Վացլավը:

 10. Աուն Սան Սու Չժի (ծնվ.  1945թ.-ին)

10 самых честных политиков и государственных деятелей в истории

Աուն Սան Սու Չժին`ներկայիս քաղաքական դաշտի ամենանշանավոր գործիչներից մեկը, 15տարի (1989-2010թթ. ընթացքում) գտնվում էր տնային կալանքի տակ տարաբնույթ մեղադրանքներով, սակայն հիմնականում Բիրմայի քաղաքական կյանքում ակտիվ գործունեության պատճառով:

Մահաթմա Գանդիի և Մարտին Լյութեր Քինգի գաղափարներով ոգեշնչված`այս խիզախ կինը 1988թ.-ին հիմնեց « Ազգային լիգա ժողովրդավարության համար» կուսակցությունը դիմակայելու համար զինվորական խունտային, որը «Բրիմայի սոցիալիստական ծրագրի կուսակցության» նախագահ, գեներալ Նե Վինի պաշտոնաթողությունից հետո բռնագրավել էր Բիրմայի իշխանությունը:

1990թ.-ին խորհրդարանական քվեարկության ժամանակ նրա կուսակցությունը հավաքեց ձայների 59%-ը, սակայն Աուն Սան Սու Չժիին չթողեցին ղեկավարել կառավարությունը: Այդ պատճառով քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարեցին և հերթական անգամ նրան տնային կալանքի տակ առան: Լինելով Յանգոնի իր տանը` Սու Չժին ստացավ Նոբելյան մրցանակ, որը ստանալու համար Օսլո մեկնեցին նրա որդիները:

Սու Չժիին ազատ արձակեցին տնային կալանքից 2010թ.-ին` երկրում խորհրդարանական առաջին ազատ ընտրություններ անցկացնելուց 6 օր անց, իսկ երկիրը 1989թ.-ից սկսած ստացավ Մյանմա անվանումը: Այն, ինչի համար Սու Չժին այդքան երկար պայքարում էր, վերջապես իրականացավ. կուսակցությունն հաստատվեց խորհրդարանում, իսկ նրա առաջներդն այժմ զբաղեցնում է պատգամավորական աթոռը և շարունակում է քաղաքացիական իրավունքների և ազատության համար իր պայքարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել