Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը ԻԼԻՊ ահաբեկիչների կողմից, ինչ խոսք ցավ է ու հարված յուրաքանչյուրիս համար, սակայն էմոցիոնալ արձագանքների հարկ չկա ամենևին: Որևէ հայտարարությունից առաջ, հատկապես եթե հայտարարություն անողը պաշտոնատար անձ է, պետք է հիշել, որ ի դեպս ԻԼԻՊ-ի գործ ունենք համամարդկային չարիք հանդիսացող գլոբալ ահաբեկչության երևույթի հետ, միաժամանակ նաև` մենք ունենք հայրենակիցներ և Սիրիայում, և Թուրքիայում և Իրաքում: Այնպես որ վատ չէր լինի հավասարակշիռ արտահայտություններով կազմել հայտարարությունները: 
Վրիժառության ահաբեկիչներին ոչնչացնելու կամ այլ նմանատիպ զգացմունքային ու պահի ազդեցությամբ հնչած մտքերը կամ մեղադրանքները այդ դեպքում անհասցե օդում նետված բառերի կույտ են, անթիրախ կրակված փամփուշտ, որոնք "փանջունիական պաթետիզմից" բացի կարող են բացասական էֆֆեկտ ունենալ մեր բազարավոր այն հայրենակիցների համար, ովքեր ապրում են ԻԼԻՊ-ի գործունեության բուն գոտում: 
Ի վերջո Մեծ Եղեռնի հարյուրամյակի շեմին նման սադրանքները բնական են ու սպասելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել