Hraparak.am-ը գրում է․

Ներկայացնում ենք ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ինչ է վաստակել վերջին երեք տարիների ընթացքում:

Տվյալները վերցված են Մեդվեդևի ներկայացրած ունեցվածքի և եկամուտի մասին փաստաթղթից: 
2011թ. Դմիտրի Մեդվեդևի եկամուտը կազմել է մոտ 3,4 մլն ռուբլի, որը 2010թ.  համեմատ քիչ է եղել 7,3 հազար ռուբլիով:  2011թ. Մեդվեդևը ձեռք է բերել 1962թ. արտադրության ГАЗ-21 մակնիշի ավտոմեքենա:

2012թ. Մեդվեդևի եկամուտը կազմել է 5,81 մլն ռուբլի: Նրա այդ տարվա հայտարարագրում նշված է 367 քառակուսի մետր տարածքով բնակարան, հողամաս և երկու մեքենա՝ «ГАЗ -20» և «ГАЗ-21» մակնիշների:

2013թ. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վաստակել է 4,259 մլն ռուբլի: Նա ունի Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա, երկու ավտոտնակ և 367.8 քառակուսի մետր տարածքով բնակարան:Ռուսական կայքերում հայտնվել են նաև նրա Սոչիի տան լուսանկարները: Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 3,7 հա, իսկ տան բակը՝ 4180 քառակուսի մետր: Այս տան արժեքը կազմում է  57  մլն դոլար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել