Երջանկությունը և ազատությունը, ժամանակակից ընկալմամբ, գռեհիկ և ցածրաճաշակ կատեգորիաներ են:

Երջանկությունը կյանքից գերագույն բավարարվածության զգացողությունն է, ըստ հանրագիտարանային սահմանման:
Ազատությունը մարդու և իր վարքի այնպիսի հարաբերությունն է, երբ մարդն է իր գործողությունների պատճառը, ոչ թե հասարակությունը, բնությունը, կրոնը, այլ մարդիկ և այլն:

Երազել երջանկության մասին, որպես կանոն, նշանակում է լինել կյանքից չբավարարված: Երազել ազատության մասին նշանակում է, որպես կանոն, կյանքում լինել չիրացված, չհաստատված: Ու երկու երևույթներն էլ եսակենտրոնության /մի քիչ էլ՝ եսասիրության/ շարքից են:

Երջանիկ լինելու համար մարդ պետք է կա՛մ անտեղյակ լինի աշխարհից, կա՛մ սիրտ չունենա, կա՛մ զբաղվի ինքնախաբեությամբ: Ազատ լինելու համար մարդ պետք է կա՛մ անտեղյակ լինի աշխարհից, կա՛մ խելք չունենա, կա՛մ լինի շատ պատասխանատու անձ:

Այս երկուսի փոխարեն ավելի ճիշտ է ձգտել ինքնուրույնության, ինքնաբավության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել