Այս չգրված օրենքը այժմ քաղաքականության մեջ է: Այս սկզբունքն է որդեգրել քառյակը, թու՜ եռյակը: 
Բացատրեմ: Նախքին քառյակը հայտարարեց, որ աշունը թեժ է լինելու: Ինչ խոսք, հաստատակամ էին բոլոր ելույթներն ու կոչերը, բոլոր սպառնալիքներն ու խոստումները, բարիկադներն ու հեղաշրջման կոչերը և ընդանրապես ամբողջ ընթացքը մինչև աշուն: Աշունն էկավ: Մենք ոչինչ չտեսանք, հակառակը տեսանք նրանց թվի կրճատում: Հիմա սկսվել են վեհ կոչերն ու ժողովրդին տրամադրելը մինչև հանրահավաքը: Ոչ պակաս հնչեղ են ներկայից հայտարարությունները:

Կարծում եմ, որ ոչ իշխանական ուժերի մոտ ավելի կարևոր ու հաճելի է այս ամբողջ ընթացքը՝ գործելու փոխարեն: Չես մեղադրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել