Երբ անգամ էքստրեմալ մարզաձևերն են ձանձրալի դառնում, մնում է միայն մեկ բան. զբաղվել այդ մարզաձևերով այն ժամանակ, երբ մայր բնությունը ամենից ավելի կատաղած է, այսինքն՝ բնական աղետների ժամանակ։

Սքեյթբորդ երկրաշարժի ժամանակ

Օգոստոս ամսին Կալիֆորնիայի Նապա նավահանգստային քաղաքում 6.0  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ գրանցվեց։ Սքեյթբորդով զբաղվողները օգտվեցին առիթից ու դուրս եկան երկրաշարժի արդյունքում ճաքճքած մայթերին սքեյթբորդով զբաղվելու։

Սերֆինգ ձյունամրրիկին

Էքստրեմալ սերֆինգի սիրահարների համար ձյունամրրիկները ոչ այլինչ են, քան սերֆինգով զբաղվելու լավ հնարավորություն։

Կայակինգ հրաբխային ժայթքման ժամանակ  

Իսկապես անհասկանելի է, թե ինչպես են մարդիկ հանուն էքստրեմալ սպորտի վտանգի ենթարկում իրենց կյանքն ու առողջությունը։

Ջրհեղեղային սերֆինգ

Այս լուսանկարը նկարվել է Բրոդվեյում։ Էքստրիմի սիրահարը կարծես թե մեծ բավականություն է ստանում կեղտոտ ջրի մեջ թիավարելուց։

BMX հեծանվարշավ երկրաշարժից հետո

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում 2011 թ.-ին մեծ երկրաշարժ տեղի ունեցավ։ Շատերը սարսափեցին աղետից, սակայն էքաստրեալ սպորտի սիրահար հեծանվրոդները, օգտվելով հարմար առիթից, դուրս եկան հեծանվարշավի։

Ձյունամրրիկային սնոուբորդ

Եղանակային ծայրահեղ պայմանները քաղաքի փողոցները վերածում են խաղահրապարակի։

Սերֆինգ մրրկահողմին

Այս էքստրեմալ մարզաձևը հատկապես լայն տարածում ունի Կալիֆորնիայում։ Սենդի մրրիկի ժամանակ էքստրիմի սիրահարները, վտանգելով իրենց կյանքը, դուրս էին եկել սերֆինգով զբաղվելու։

Ջրհեղեղային կայակինգ

Սերֆինգ թայֆունի ժամանակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել