Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։ 

11. Հեռուստացույցը խլում է քո ժամանակը

Մարդիկ այնքան շատ ժամանակ են վատնում հեռուստացույցի առջև, որ չեն էլ նկատում, թե ինչ կայծակնային արագությամբ է ժամանակը սահում։ Մինչ դու հանգիստ նստած ես հեռուստացույցի առջև, աշխարհում այնքան հետաքրքիր բաներ են կատարվում, որոնց կարող ես ոչ միայն հետևել պասիվ հեռուստադիտողի կարգավիճակով, այլ ակտիվ մասնակցություն ցուցաբերել։ Հեռուստեսությունը 20-րդ դարի կյանքի կարևորագույն տարրերից էր, սակայն ներկայումս այն ավելի շատ ժամանակի կորուստ է։ Հեռարձակվող նորություներրը կանխակալ են, հետևաբար նաև ոչ օբյեկտիվ, իսկ հեռուստաշոուների մեծ մասը ոչինչ չեն ուսուցանում։  

12. Ինտերնետը մարդկությանը հասանելի լավագույն գործիքն է, սակայն դրա ամենօրյա գործածումը պետք է սահմանափակվի

Ի տարբերություն հեռուստատեսության՝ ինտերնետը փոխներգործուն է և թույլ է տալիս մասնակցություն ցուցաբերել այս կամ այն միջոցառմանը, ակտիվ գործունեություն ծավալել վիրտուալ տիրույթում, կապեր հաստատել հարյուրավոր մղոնների հեռավորության վրա գտնվող մարդկանց հետ։ Այնուամենայնիվ, ինտերնետը նույնպես կարող է վերածվել ժամանակ խլող տեխնոլոգիայի, եթե չափից շատ տարվես դրանով։ Ողջ ժամանակդ անցկացնելով համակարգչի առաջ՝ դու աստիճանաբար հետ կվարժվես իրական կյանքից։

13. Դո՛ւրս եկ ու ինչ-որ բա՛ն արա այլ մարդկանց հետ

Կյանքը չի սահմանափակվում հեռուստացույցի կամ համակարգչի էկրանով, ուստի չորս պատերում փակված մնալու փոխարեն դո՛ւրս եկ, մի կո՛ղմ դիր ամաչկոտությունդ ու նոր ծանոթություննե՛ր հաստատիր։ Շփվի՛ր այլ մարդկանց հետ ու նախաձեռնի՛ր օգտակար ու հետաքրքիր միջոցառումներ։

14. Օտար երկրներում մի՛ սահմանափակվիր անգլերեն հաղորդակցությամբ

Անգլերենը գլոբալ լեզու է, ու գրեթե ամենուր էլ կգտնվեն անգլախոս մարդիկ, սակայն այս կամ այն երկրում ճանապարհորդելիս փորձի՛ր հնարավորության սահմաններում սովորել տվյալ երկրի լեզուն ու շփվել մարդկանց հետ իրենց մայրենիով։ Դա թույլ կտա ավելի մտերմիկ շփումներ հաստատել տեղի բնակչության հետ։ Լեզվական պատնեշը հաղթահարելը հետ չէ, սակայն հնարավոր է բավարար կամք դրսևորելու դեպքում։ Հենց առաջին օրվանից սկսի՛ր խոսել տեղացիների լեզվով՝ առանց մտահոգվելու սխալների մասին։    

15. Ձերբազատվի՛ր մշակութային կարծրատիպերից

trees people

Մարդկանց մեծամասնությունը որոշակի կարծրատիպեր ունի այս կամ այն երկրի մասին։ Այդ կարծրատիպերն ամենից շատ կխանգարեն քեզ ճանապարհորդությունների ընթացքում։ Լայնախո՛հ եղիր։ Փորձի՛ր հասկանալ, որ բոլոր բրազիլացիները չէ, որ սամբա են պարում կամ ֆուտբոլ խաղում, բոլոր ռուսները չէ, որ թեթևամտորեն են վերաբերվում կյանքին, և բոլոր իռլանդացիները չէ, որ խմող են։ Քո կանխակալ վերաբերմունքը այս կամ այն ազգի հանդեպ թո՛ղ օդանավակայանում և փորձի՛ր ինքնուրույն բացահայտել այս կամ այն ազգի բնորոշ գծերը՝ առանց հիմնվելու ինչ-որ մեկի պատմածի կամ ինչ-որ տեղ ընթերցածիդ վրա։ Հարգի՛ր մշակութային տարբերությունները։

16. Խելամտորե՛ն օգտագործիր ժամանակդ

Պետք է գտնել ոսկե միջինը, որպեսզի անիմաստ չվատնել ժամանակը, ոչ էլ հապշտապորեն միանգամից հազար ու մի բան ձեռնարկել։ Վայելի՛ր ըմպելիքի յուրաքանչյուր ումպը, ուսումնասիրիր շրջակայքդ, համբերատարորեն լսիր զրուցակցիդ մինչև վերջ։ Օրվա կեսին պարզապես կա՛նգ առ, փակի՛ր աչքերդ կամ խորազնին հայացքով դիտի՛ր շրջակա բնությունը և պարզապես վայելի՛ր ակնթարթը։

17. Դու չես կարող գոհացնել բոլորին

Բիլլ Քոսբին մի անգամ ասել է. «Ես չգիտեմ հաջողության գաղտնիքը, սակայն ձախողման գաղտնիքը բոլորին  գոհացնել փորձելն է»։ Արտահայտի՛ր քո կարծիքը ու հավատարի՛մ մնա սկզբունքներիդ։ Եթե բավականին վստահ ես ու տեսակետներովդ կիսվում ես բազմաթիվ մարդկանց հետ, հաստատ կգտնվի ինչ-որ մեկը, ով կհակառակվի քո կարծիքին։ Դա նրա խնդիրն է, ոչ թե քոնը։

18. Անուղեղ ոչխարներն են փորձում արհեստականորեն զիլ մարդու տպավորություն ստեղծել

Մի՛ վախեցիր հոսանքին հակառակ ընթանալ։ Արտահայտի՛ր անհատականությունդ։ Այն, ինչ զիլ է համարվում հիմա, այլևս ակտուալ չի լինի մի քանի տաարի հետո։ Չափից ավելի լուրջ մի՛ ընդունիր նորաձև համարվող միտումները։

19. Մի՛ խուսափիր սխալներից

Սխալների շնորհիվ մենք սովորում ենք։ Մենք պետք է դաս քաղենք մեր սխալներից, որպեսզի կարողանանք հաջողության հասնել։

20. Օգտագործի՛ր արևապաշտպան քսուկներ

sunscreen

Մի՛ թերագնահատիր մաշկի խնամքի կարևորությունը։ Պաշտպանի՛ր մաշկդ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

21. Դադարի՛ր այդքան շատ մտածել ու գործի՛ր

Մարդիկ երբեմն այնքան շատ են գցում-բռնում, որ մոռանում են պրակտիկ գործողությունների անցնել։ Չափից ավելի շատ մի՛ վերլուծիր ամեն ինչ։

22. Պարի՛ր ու երգի՛ր ցանկացած հնարավորության դեպքում

Երգն ու պարը բացասական էներգիան թոթափելու լավագույն միջոցներից են, որոնք թույլ են տալիս ինքնաարտահայտվել ու լիցքաթափվել։

23. Նոր ընկերներ ձեռք բերելը և ներկայիս ընկերներին գնահատելը հեշտ է

Օտար երկրում միայնակ ճանապարհորդելն իր առավելություններն ունի։ Միայնակ ճանապարհորդելով՝ ուզես թե չուզես նոր ծանոթություններ ես հաստատում։ Գրավիչ, բարեհամբույր ու ընկերասեր մարդու համար հեշտ է ընկերանալ ցանկացած մշակույթի ներկայացուցչի հետ։

24. Դու չես գնահատում ունեցածդ, մինչև չես կորցնում այն

Գնահատի՛ր ունեցածդ։ Մի՛կարծիր, թե ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։ Կյանքը շատ կարճ է, իսկ կորուստները՝ անխուսափելի։ Ուրեմն վայելի՛ր ունեցածդ, քանի դեռ հնարավորություն ունես։ Իմացի՛ր, որ հարազատ մարդիկ միշտ չէ, որ կողքիդ են լինելու։ Մի՛ ճնշիր նրանց, որպեսզի հետո չտանջվես խղճի խայթից։   

25. Մի կո՛ղմ դիր գոռոզությունդ և ներողությո՛ւն խնդրիր  

budapest bar

Երբեք գրազ մի՛ արի, որ դու ճիշտ ես և երբեք մի՛ փորձիր հաղթել բոլոր բանավեճերում։  Չարժե գոռոզությունից դրդված լարված հարաբերություններ ստեղծել ինչ-որ մեկի հետ։ Ոչ ոք անսխալական չէ։ Եթե գիտակցում ես, որ դիմացինդ է ճիշտ, ընդունի՛ր սխալդ ու առա՛ջ շարժվիր։ Մի՛ խուսափիր առաջինը ներողություն խնդրելուց։ Մի՛ սպասիր, մինչև դիմացինդ առաջին քայլը կանի։

26. Մարդկանց վրա տպավորություն գործելու նպատակով որևէ բան անելը հիմարություն է

Գլուխ մի՛ գովիր մարդկանց մոտ՝ հպարտանալով, որ մի քանի լեզվի ես տիրապետում, մեծ հարստության տեր ես, սովորել ես հեղինակավոր ԲՈՒՀ-ում կամ կամ լայն շրջապատ ունես։ Դա չի ստիպի մարդկանց հավանել կամ բարյացկամորեն վերաբերվել քեզ, այլ հակառակը՝ կվանի նրանց։ Շրջապատի վրա տպավորություն են գործում ինքնավստահ մարդիկ, ովքեր այնքան կայացած են, որ ուրիշների մոտ գուխ գովելով ինքնահաստատվելու կարիք չունեն։ Շարունակ ինքդ քո մասին խոսելու փոխարեն փորձիր լսել դիմացինիդ։

27. Դու միայնակ չես անգամ մենության մեջ  

Միայնակ ճանապարհորդողներին հաճախ հարցնում, թե արդյոք նրանք միայնակ չեն զգում իրենց։ Մինչդեռ մարդ կարող է մենության զգացումով համակվել անգամ ամբոխի մեջ։ Հնարավոր է, որ շրջապատված լինես բազում մարդկանցով, սակայն քեզ չհասկացված զգաս։ Եթե շրջապատիդ մարդկանց մեջ չկա գաղափարակից կամ սրտակից ընկեր, մենության զգացումն անխուսափելի կլինի։ Սակայն դու միայնակ չես անգամ մենության մեջ, որովհետև աշխարհում կան հազարավոր այլ մարդիկ, ովքեր քեզ պես միայնակ են զգում իրենց։

28. Սերն ամենը չէ, ինչ հարկավոր է երջանիկ լինելու համար, սակայն առանց սիրո կյանքը սին է

Առանց սիրո մարդ ներքին դատարկություն է զգում։ Այնպես ապրիր կյանքդ, որ միշտ շրջապատված լինես քեզ սիրող մարդկանցով։

29. Կյանքի ամենակարևոր դասերը սեփական կենսափորձով է պետք սերտել

Այս թվային դարաշրջանում, երբ ուզածդ տեղեկատվությունը կարող ես ստանալ ընդամենը մատի մեկ հարվածով սեղմելով մկնիկի համապատասխան կոճակը, թվում է, թե առանց ինքդ որևէ բան փորձելու էլ կարող ես ամեն ինչ իմանալ։ Մինչդեռ իրականում գիտելիքն ու փորձառությունը տարբեր բաներ են, որքան  էլ որ սերտորեն առնչվեն իրար հետ։ Գրքերից, հոդվածներից ու կինոնկարներից հնարավոր է ընդհանուր պատկերացում կազմել այս կամ այն բանի մասին, սակայն ամբողջական պատկերը հնարվոր է ստանալ միմիայն անձնական փորձառությամբ։ Փորձը ամենամեծ ուսուցիչն է։ Ժամանկն է պասիվ ընթերցողից ակտիվ կատարողի վերածվել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել