Նաիրի բժշկական կենտրոնում մահացել է նորանկախ Հայաստանի պատմության աամենահայտնի մանկապիղծը՝ Սերոբ Տեր-Պողոսյանը, ով դատապարտված է 15 տարվա ազատզրկման՝ տասնյակից ավել երեխաների սեռական ակտի հարկադրելու համար:

Ցավում եմ, որ Տեր Պողոսյանը մահացել է, իրոք ցավում եմ, որովհետև նման սրիկաները պետք է մինչև վերջ կրեն իրենց պատիժը, իիսկ սատկելը միայն դրանից հետո թող լինի: Հա-հա, գիտեմ, որ հեսա կսկսեն բարոյախրատական ճառեր կարդալ այն մասին, որ մահացածի մասին՝ կամ լավը, կամ էլ ոչինչ:

Ոչ պարոնայք, ես համարում եմ, որ Հայաստանի թալանին մասնակցած ու որ ամենասարսափելին է՝ տասնյակ երեխաների կյանք ապականած այս վիժվածքին պետք է հիշել ու միայն վատով, որպեսզի վաղը նոր Սերոբ Տեր-Պողոսյանների մոտ դուխը էնքան չբարձրանա, որ ցանկանան կրկնել Սերոբի «հերոսությունները»:

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել