Դե բա իհարկե, ինչպես կանխատեսել էի, այսօր կեղծ հայրենասերների կամուֆլյաժների գործ անողները շոու բիզնեսի վրա թույն փողեր են աշխատել: Էսօր բազմապիսի «տվայտվեմ հայրենիքիս հողի տակ ապրող բլոջի հանդեպ» ֆորմատի հայրենասիրական գրառումներ եղան շոու բիզի կողմից: 

Առանձնահատուկ հատ առ հատ չանդրադառնամ, բայց ինձ ուղղարկեց էն աշխարհ Անդրեի գրառումը: Գրառու՜մ, որը ստիպեց ինձ մի 15 րոպե այլանդակ խնդալ: Գրառու՜մ, որը վեհ էր բոլոր ժամանակների Ջուսյան գրառումներից: Գրառում, որը կանացի կաբլուկով կոշիկ հագնելուց վերան էր: 
Ճիշտն ասած ինձ մեկ մեկ թվում ա, որ «ամենաաստղայինները» մտնում են ֆեյսբուք՝ լիրիկական շեղումներա արթնանում նրանց դակումենտով դեբիլ ուղեղներում (կան լավերը, ոչ բոլորինա վերաբերվում), բայց Անդրյուշը գրել ա մի հատ տեքստ շնորհավորական, որին կուզեի անդրադառանանք:
Տեքստը կարդում ես ու մի հատ սրսուռ ա բռնում ջանդ, մտածում ես. « Լավ այ մարդ, ինչքան լավ կլներ, Անդրեն լիներ մեր երկրի Չե Գևարան: Ախր էտ տղուց հայրենասեր չկա է՜» : Կարդում ես ու մտածում. « Լավ էս հայրենամոլ տղեն տենաս ո՞նցա հասցնում էսքան համ հայրենիքի մասին մտածել, համ էլ երգեր գրել ու....» տենց: Սա հեչ, սա նախաբան որպես:

Իսկ դուք գիտե՞իք, որ Անդրեն դառել ա ՀՀ վաստակավոր արտիստ: Էսօր շատ դժվարությամբ, բայց մտերիմներիս հաջողվեց ձեռքիցս վերցնեն բրիտվան, որ ինքնասպան չլնեմ: Երկու անգամ էլ Կիևյանից հետ բերեցին մի կերպ:

Ժողովուրդ վաստակավոր արտիստներ ունենք, որ իրոք արժանի են: Արա, բայց Անդրե դու սկի արտիստ չես, ուր մնաց որ վաստակավոր լինես: Ես ուղղակի ապշած եմ, ոնց կարելի ա համ Անդրեն լինի վաստակավոր արտիստ, համ էլ Ռուբեն Մաթևոսյանը: 
Ժողովուրդ ջան իմ կարծիքով Անդրեն պատալոկ լավ ջիսի գործ աներ կամ էլ «Իքս ֆակտորը» պրիլիչնի ձևով գռլեր:
Կարծում եմ Անդրեին դեռ երկար չեն կարողանա իջացնել երկնքից  

Ես նախանձ չեմ, հարգանքներով՝ Անհայտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել