Երեկվա շնորհավորական գրառումները կարդալիս ու դրանց հեղինակներին նայելիս ծիծաղս էր գալիս: Ինչպիսի՜ պաթոս, ինչպիսի՜ բառեր... Հայրենասեր են, ափսոս, որ էդ հայրենասերերի մեծ մասը չի հասկանում, թե էդ բառն ինչ ա ու ինչ ա ենթադրում: 
Հայրենասիրությունից ու հայրենիքից երեկ խոսում էին

- Կաշառակեր, վարկաբերկված ու վաղուց արդեն զզվանքից բացի այլ բան չառաջացնող քաղաքական գործիչներ:

- Կլոր տարին անկախությունն էր, երկիրն էլ հայհոյող, «երկիրը երկիր չի» կուլտի հետևորդներ

- Ամբողջ օրը խորհրդային մեր անցյալի վրա ցեխ նետող լիբերալները

- ԱՄՆ դեսպանատնից դուրս չէկող ակտիվիստ-պայքարիստները...

Չես կարող հայրենասեր լինել ու հարենիքիդ հերն անիծես, թալանես այն ու քո հայրենակիցների մոտ ատելություն սերմացնես քո հանդեպ:

Չես կարող հայհոյել երկիրը ու երազել փաախնելու մասին ու հայրենասեր լինես, որովհետև անկախ նրանից, թե որքանով ես ատում իշխանություններին, որքանով ես քո վրա կրում օբյեկտիվ ու սուբյեկտիվ տնտեսական դժվարությունները, անկախ նրանից, որ Հայաստանում անարդարությունը շատ է, հայրենասիրությունը դա ոչ թե պետության (իր այս կամ այն դրսևորումներով ու ձևերով) հնադեպ ունեցած սերդ է, այլ հայրենիքիդ, իսկ հայրենիքդ չես ընտրում, ինչպես ասենք թե ծնողներին:

Չես կարող հայրենասեր լինել՝ ոււրանալով քո հայրենիքի պատմության ինչ որ ժամանակահատվածը ու առավել ևս չես կարող հայրենասեր լինել, եթե հակադրում ես պատմույան մի էջը՝ մյուսի: Էդ նույնն ա, ոնց որ ասես ես մորս շատ եմ սիրում, բացարձակ արժեք է, բայց մի 10 տարի առաջ ինքը անասուն էր, վատն էր, փչացած էր...

Չես կարող հայրենասեր լինել, եթե գիտակցաբար, կամ լվացած ուղեղով այլ երկրների շահերն ես իրացնում քո երկրում ու մի բան էլ գում էր եստանում դրա համար:

Սիրենք մեր հայրենիքը ու միմյանց ու տեսեք թե ինչերի ունակ կլինենք մենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել