Դիետա ոտքերի հատվածում ճարպից ազատվելու համարAroxj․am-ը գրում է․

Եթե ցանկանում եք ազատվել ազդրերի հատվածում ավելորդ ճարպից, ապա հիմա հարմար ժամանակ է հետևել բանջարեղենային սննդակարգի, քանի որ այս սեզոնի թարմ միրգ ու բանջարեղենն ավելի շատ է: Դրանք ձեզ կօգնեն լրացնել A և C վիտամինների պակասը, կմաքրեն օրգանիզմից ճարպի ավելորդ շերտերը: Սա, իհարկե, չի նշանակում, թե կարող եք ուտել, ինչ ուզեք ու ինչքան ուզեք: Aroxj.am-ը ներկայացնում է ոտքերի համար նախատեսված սննդակարգ: Այս դիետան առաջին հերթին օգնում է նիհարեցնել ազդրերը, բայց, իհարկե, նաև ընդհանուր առմամբ օգնում է պահպանել կառուցվածքը:

Եվ այսպես՝

Նախաճաշը չպետք է պարունակի ավելի քան 400 կիլոկալորիա: Դրա համար առաջարկում ենք մի քանի սննդակարգ, որոնցից կարող եք ամեն օրվա համար ընտրել միայն մեկը:

1. Հաց ու կարագ, մի կտոր պանիր, 100 գրամ  հավի եփած ֆիլե, 100 գրամ թարմ բանջարեղեններից պատրաստված աղցան, կանաչ թեյ:

2. 100 գրամ  հավի եփած կրծքամիս, մեկ ձվի ձվածեղ, 200 գրամ գազարով ու կաղամբով աղցան, 20 գրամ  սև հաց, լիմոնով կամ մեղրով թեյ:

3. Բրնձից, բանջարեղեններից ու մսեղենից պատրաստված 100 գրամ  փլավ, 100 գրամ  ծաղկակաղամբի աղցան, կաթով սուրճ կամ թեյ (շաքարն արգելվում է):

Ճաշն ու ընթրիքը ոտքերի համար նախատեսված այս դիետայում ունեն Ճաշի ու ընթրիքի դեպքում  ընդունած սննդի  սննդարար արժեքը պետք է լինի  մինչև 450 կիլոկալորիա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել