Մեր անկախությունը 23 տարեկան է:
Բայց այս տարիներին չեմ հիշում մի դեպք, մի Սեպտեմբերի 21, որ գործող ու նախկին նախագահները, ներկա ու նախկին իշխանավորները միասին տոնեն Անկախության օրը՝ դնելով պետականության ավանդույթի կարևոր հիմքերից մեկը:
Երեկ դարձյալ առանձին միջոցառումներ էին. իշխանության էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նաև որոշ ընդդիմադիրներ, հավաքվել էին Մարզահամերգայինում, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն՝ առանց նախագահի, Սարյանի արձանի մոտ էին:
Երրորդ Հանրապետությունը չունի միասնական քաղաքական պատմություն:
Յուրաքանչյուր նախագահ՝ իր կողմնակիցներով, իր պաշտոնավարման շրջանը համարում է ՙՙոսկեդար՚՚, պաշտոնավարման ավարտը՝ Հանրապետության վերջ:
Յուրաքանչյուրն իր հերթին սեփականաել է Հանրապետությւնը՝ ժողովրդին օտարելով դրանից ու անկախությունից....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել