Պետք է ոչնչացնել աշխարհի վրա գոյություն ունեցող ուռուցքները, թեկուզ քիմիայի միջոցով...

Շաբաթ օրը պարզ դարձավ, որ մի շարք պետություններ որոշել են պայքարել ISIS-iի դեմ: Դա գովելի փաստ է, այդ արարածները արդեն չափերն անցել են ու սպառնում են ամբողջ աշխարին: Երեկ էլ այդ Աբու Բաքր ալ Բաղդադիի խուժանը տրաքացրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որտեղ հայերի մասունքներ ու հայկական բազմաթիվ փաստաթղթեր կային: Սա նշանակում է, որ այս վայրագները գումարի համար պատրաստ են ամեն ինչի, մոռանալով սրբությունը, իսկական մահմեդականը երբեք ձեռք չի բարձրացնի եկեղեցու վրա: Դե արդեն պարզ է սրանք ով են ու որտեղից են պատվեր ստացել՝ այդ եղեկեղեցին տրաքացնելու համար:

Երեկ Անկախության օրն էր: Մեր մեծերը վաստակել են այն մեր համար, հիմա մենք պետք է պահենք: Մեզ անվանում են անկախության սերունդ ու մենք այդ կոչումը հպարտությամբ պետք է կրենք: Մեր պետությունը այնքան պետք է հզորանա, որ յուրաքանչյուր հայ հպարտանա իր հայրենիքով: Շնորհավոր Հայ մարդ քո անկախության տոնը: Իհարկե երեկ մարդիկ կային, որ էլի բողոքում էին անկախությունից, բայց դե նրանք թող իրանցով տապակվեն:

Հենրիխ Մխիթարյանը մեզ չի օգնի Սերբիայի դեմ տնային խաղում: Անհաջողությունները հետապնդուրմ են մեր հավաքականին: Հույս ունենանք, որ Հենոյի բացակայությունը չի վնասի մեր հավքականին ու մերոնք արժանի խաղ կխաղան տանը: Ձեզ տեսնենք,,,

Շաբաթ օրը Արթուր Սաքունցը քննադատում էր Ադրբեջանական իշխանություններին ու ինչ որ մեղադրանքներ էր ներկայացնում: Կամ Արթուր Սաքունցը մի տեղ գլուխը խփել էր ու չէր հասկանում ինչ է խոսում, կամ էլ հարցազրույթից առաջ Eni Azerbajan բանկոմատի քարտը ստուգել էր ու հաշվի վրա 0 մանաթ էր գտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել