1  Պատմության պետական թանգարան - Մոսկվա, Ռուսաստան 


Պատմության պետական թանգարանը գտնվում է հենց Կարմիր հրապարակի կողքին։ Այստեղ կարի է գտնել թանգարանային ամենատարբեր ննմուշներ՝ նախնադարյան  ցեղերի մասունքներից մինչև ժամանակակց Ռուսաստանի ժամանակներում ստեղծված արվեստի աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ թանգարանի հավաքածուն միլիոնավոր առարկաներ է նեռառում։

 2  Սալվադոր Դալիի թանգարանը - Սեյնթ Պիտերսբուրգ, Ֆլորիդա, ԱՄՆ 


Ինչպես անունն արդեն հուշում է, թանգարանը նվիրված է Սալվադոր Դալիի աշխատանքներին։ Թանգարանը հիմնադրվել է 1982թ․ին ու այստեղ  է գտնվում Եվրոպայից դուրս Դալիի աշխատանքների ամենամեծ հավաքածուն։

 3  Չեխիայի ազգային թանգարան – Պրահա, Չեխիայի Հանրապետություն 


Հիմնադրված լինելով 1818թ․-ին՝ սա համարվում է Կետրոնական Եվրոպայի ամենահին ու ամենախոշոր թանգարաններից մեկը։ Թանգարանում ավելի քան 14 միլիոն նմուշներ կան, որոնք տարբեր թեմաներով առանձնացված են 10 առանձին շինություններում։

 4  Պոտալա պալատ – Լհասա, Տիբեթ 


Թանգարանը կառուցվել է 3․6 կմ բարձրության վրա Մարպո Ռիի վրա՝ Ռհասա հովտի կենտրոնում։ Սա Դալայ Լամայի հիմնական նստավայրն է համարվում, սակայն վերջերս սկսեվել է օգտագորվել որպես թանգարան՝ պահպանելով չինական մշակույթն ու պատմությունը։  Այս նշանավոր կառույցը 13 հարկ ունի, բաղկացած է ավելի քան 1000 սենյակներից, 10,000 սրբավայրերից ու 200,000 արձաններից։

 5  Լուվր – Փարիզ, Ֆրանսիա


Լուվրը համարվում է աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող թանգարանը։ Այն կառուցված է Սեն գետի ափին։ 2013թ․-ին այն ավելի քան 10 միլիոն այցելունենր էր ունեցել, իր ավելի քան 60,000 քառակուսի մետր զբաղեցնող տարծքում։ Ի սկզբանե կառուցված լինելով որպես ամրոց 12-րդ դարի երկրորդ կեսին՝ Լուվրը առանձնացող տեսք ունի և Փարիզի տեսարժան վայրերից մեկն է համարվում։

 6  Ակրոպոլիս թանգարան – Աթենք, Հունաստան


Թանգարանը հիմնադրվել է 2003թ-ին՝ մասամբ հռոմեական և մասամբ բյուզանդական Աթենքի փլատակների վրա։ Հանրահայտ Պարթենոնից այն ընդամենը 280մ հեռավորության վրա է գտնվում։ Այստեղ կարելի է ավելի քան 4000 թանգարանային նմուշներ գտնել։

 7  Վատիկանի թանգարանները – Վատիկան, Հռոմ, Իտալիա 


Վատիկանի թանգարնը հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից դարերի ընթացքում կուտակված հսկայական  հավաքծու է առաջարկում այցեուներին։ Այստեղ կարելի է գտնել բազմաթիվ վերականգված դասական քանդակներ և հիմնականում Վերածննդի դարաշրջանի արևեստի կարևոր գործեր։ 2013թ․-ին ավելի քան 5․5 միլիոն մարդ է այցելել այստեղ՛ ինչը նշանակում է որ այն 5-րդ ամենաայցելված արվեստի թանգարանն է աշխարհում։

 8  Սողոմոն Գուգենհեմի թանգարանը – Նյու Յորիք, Նյու Յորք, ԱՄՆ


Թանգարանը գտնվում է Նյու Յորքի Մանհեթենի շրջանում։ Այն համարվում է ժամանակակից արվեստի աշխարհի խոշորագույն թանգարանը, որի պոստ-իմպրեսիոնիստական, ժամանակակից արվեստի հավաքածուն ժամանակի ընթացքում անընդհատ համալրվում է  նոր նմուշներով։ Այն Նյու Յորքի ամենաացելվող ցուցասրահներից մեկն է, ուր 2013թ․-ին ավելի քան 1․2 միլիոն մարդ է այցելել։

 9  Էրմիտաժ – Սանկտ Պետերբուրգ Ռուսաստան


Էրմիտաժը հիմնադրվել է 1764թ․-ին Եկատերինա Մեծի կողմից ու համարվում է աշխարհի ամենամեծ ու ամենահին թանգարաններից մեկը։ Թանգարանում ցուցադրվող հավաքածուները հիմնական ցուցադրության միայն մի մասն են։ Այստեղ կարելի է գտնել գեղանկարչության ամենախոշոր հավաքածուն, որը մոտ 3 միլիոն օրինակ է պարունակում, այդ թվում Ռենուարի, Մոնեի, Վան Գոգի, Վելասկեսի, Միքելանջելոյի և Գոյայի աշխատանքները։

 10  Բրիտանական թանգարան – Լոնդոն, Մեծ Բրիտանիա


Բրիտնական թանգարանը հիմնադրվել է 1753թ․-ին ու նվիրված է մարդկության պատմությանն ու մշակույթին։  Թանգարանն ավելի քան 7 միլիոն այցելուներ է ունեցել 2013թ․-ին։ Այն աշխարհի ամենաշատ այցելվող 2 թանգարանն է ֆրանսիական Լուվրից հետո։ Դրա հիմնական հավաքածոււն 8 միլիոն նմուշներից է բաղկացած, որոնք այստեղ են բերվել տարբեր մայրցամաքներից և ցուցադրում ու վավերագրում են մարդկության պատմություն ու մշակույթը՝ ժամանաակների սկզբից մինչև հիմա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել