Ինչպես որ կանխատեսել էինք այդ <<հրաշալի>> կոչված քառյակը դարձավ եռյակ: Չեմ չարախնդում, քանի որ ես այդպես էլ սպասում էի, այդպես էլ գիտեի, որ գնալով կնվազեն…Իսկ ՀՅԴ-ին քարկոծողներին չեմ հասկանում, չեմ հասկանում <<Ով մեզ հետ չէ, մեր դեմ է>> նրանց սկզբունքն ու պայքարի ոճը: Չեմ հասկանում առհասարակ նրանց ֆանատիկ նվիրվածությունը, երբ համատեղ են և հիվանդագին, մոլագարության հասնող ատելությունը, երբ միասին չեն, երբ այլ տակտիկական կամ քաղաքական խնդիրներ, հայացքներ են ունենում: Եվ այդ կարծիքները հնչեցնում են մարդիկ, ովքեր իրենց համարում են լիբերալ հայացքների կրող, ազնիվ, առաջադեմ հայացքների տեր…
Սակայն, այն մաղձը, որը թափվեց դաշնակցության վրա կռահել կարելի էր, բայց չի կարելի ներել և այն դարձնել ավանդույթ: Ճիշտ է <<Հայոց Աշխարհ>> թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, հետևելով քառյակից դաշնակցության հեռանալու կապակցությամբ այդ եռյակի արձագանքին, ակամա հանգում ես եզրակացության, որ գործ ունենք ոչ թե առանձին հիվանդ գործիչների, այլ արդեն հիվանդ քաղաքական դաշտի հետ: Իսկ ես ավելացնեմ` վարկաբեկված, շահամոլ, կասկածելի, հաշվենկատ, ագահ, պատեհապաշտ, այլատյացություն, կեղծիք, անհանդուրժողականություն, չարություն սերմանող, տարածող քաղաքական դաշտի հետ: Այո’, ճիշտ է, նորմա է դառնում այն ինչը նորմալ համարվել չի կարող և չպետք է համարվի…Չնայած ՀՅԴ-ին հասնում է, քանի որ նրանց հիշողությունը կարճ է և մոռացել են 90-ականներն ու այն ամենը ինչ կատարվեց նրանց հետ այդ տարիներին:
ՀՅԴ-ի դիրքորոշումը գործող սահմանադրական կարգի` կառավարման համակարգի փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ միանաշանակ ճիշտ է: Իրոք` անհրաժեշտ է համակարգը քանդել, ստեղծել նորը, որտեղ կլինեն զսպման և հավասարակշռման գործուն մեղանիզմներ, քաղաքական ուժերը կդառնան մեկ միասնական քաղաքական համակարգի մաս: Այդ առումով հարգում եմ դաշնակցության որոշումը, հարգում նրանց վճռականությունը, սկզբունքայնությունն այդ հարցում և ճիշտ, օբյեկտիվ ու իրատեսական մոտեցումը սահամանադրական փոփոխությունների հետ կապված:
Համաձայն եմ Հրանտ Մարգարյանի հետ. <<Չի կարելի ժողովրդի խնդիրները դարձնել սեփական պայքարի թեմա, քանի դեռ չունես այդ խնդիրները լուծելու բանալին…Չի կարելի քննադատել քննադատելու համար, դրանով ոչ թե վատություն ես անում ինչ-որ ուժի, այլ վատություն ես անում պետությանը>>: Իրոք` վատություն ես անում Հայրենիքին, ժողովրդին, լինես իշխանություն, թե’ ընդդիմություն…Կոկորդները պատռելով, հանրահավաքներում, ասուլիսներում, ԱԺ-ում, ուր ասես խոսում էին համամասնականին անցնելու, սահմանադրական փոփոխություուններ կատարելու անհրաժեշտության մասին: Իսկ հիմա , երբ այդ առաջարկությունը իշխանություններն են անում, ապա պետք է բնականաբար չհամաձայնվել, քննադատել, բոյկոտել, պոզեր ցույց տալ, դրա տակ այլ բաներ փնտրել…
Ռուսներն ասում են <<Каждый думает по мере своей испорченности>>…Հիմա սրանցն է: Գուցե իրենք են իրենց այս քայլով ինչ-որ բան թաքցնում?...Դիմացինին մեղադրելով վերարտադրվելու մեջ, գուցե իրենք են ուզում <<արտադրվել>>?...Այսինքն եթե իրենք լինեին, ուրեմն անպայման այդ առաջարկը միայն վերարտադրվելու համար կանեին?...Այնպես որ հերիք է ձվի մեջ մազ փնտրեք…Մի քանի տարի առաջ համաձայն էիք չէ, ինչ է պատահել հիմա ձեզ?...Հա իշխանություն եք ուզում, պարզ է ու գիտեմ թքած ունեք ժողովրդի վրա, որ ժողովուրդը ընդամենը ձեզ համար միջոց է իշխանության հասնելու համար: Հանրահավաքների ձեր բոցաշունչ ճառերը, ելույթները, բարձրարժեք կատեգորիաներից, ազնվությունից խոսելը, տրակտորներ, կարտոֆիլ բաժանելն ու հաշվենկատ <<բարեգործություններ>> կատարելը ընդամենը շիրմա է, ընդամենը տակտիկական քայլ, ընդամենը ժողովրդին խաբելու և իշխանության հասնելու միջոց:
Բոլորդ էլ նույնն եք, ցավն այն է, որ գրեթե բոլորդ ժողովրդի մեջ մեռցնում եք Աստծո պատգամները` հույսը, սերը, հավատը…
Հավատը արդեն վաղուց չկա, սերը մոռացվել է և գերիշխում է ատելությունն ու թշնամանքը: Հույսը?...Հույսը ցավոք մարում է արդեն, կամ նման է թունելի վերջում առկայծող լույսի…
Ամոթ է բոլորիդ` ժողովրդին վերադարձրեք սիրելու, հավատալու և գոնե հույսով ապրելու իրավունքը…Այլապես մենք այս կերպ մի օր էլ կկորցնենք նաև Հայրենիքն ու այն ամեն լավը, որ ունենք մեզանում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել