Այսօր, սեպտեմբերի 21-ի, ժամը 11.30-ին Դեր Ձորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որտեղ ամփոփված են Հայոց Ցեղասպանության զոհերի մասունքները պայթեցվել է ISIS գրոհաինների կողմից: Սա ևս մեկ վկայությունն է այն պարզ ճշմարտության, որ մինչև ցեղասպանությունը լիարժեքորեն դատապարտված, ճանաչված և պատժված չէ, այն շարունակվում է: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պատմության հարց չէ, այլ` քաղաքականության:
Եթե քաղաքականությունը չի հենվում սկզբունքների վրա, այն միշտ տանուլ է տալու այժմէական շահերին: Սկզբունքներն ու բարոյականությունը վեր են ամեն ինչից: 
Եթե Թուրքիան կանգնած չէ հայերի համար այս բացառիկ նշանակություն ունեցող եկեղեցու պայթեցման ահաբեկչության թիկունքին, այն անմիջապես պետք է հանդես գա դատապարտող հայտարարությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել