Խոսքերն այնքա՜ն քիչ են, որպեսզի արտահայտեմ թե՛ շնորհավորանքս, թե՛ ուրախությունս, թե՛ զարմանքս և թե՛ շնորհակալությունս…Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի Անկախության 23-ամյակի կապակցությամբ! Նաև շա՜տ ուրախ եմ ու հուզված, որ հենց այսօր իմ 20 տարվա անդադար աշխատանքը և իմ հանդիսատեսի սերը, նվիրվածությունն ու գնհատականը տվեցին իրենց պտուղները! Այսօր պարգևատրվեցի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումով!!! Անչա՜փ շնորհակալ եմ այս չափազանց կարևոր օրն ինձ համար կրկնակի տոն դարձնելու համար! Շարունակելու եմ նոր եռանդով և է՛լ ավելի մեծ ոգևորությամբ ստեղծագործել ձեզ համար!


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել