Ինչքան նման է մեր երիտասարդ անկախությունն այն վիճակին որ Հրեա ազգն ուներ երբ նոր էր դուրս եկել Եգիպտական գերությունից ու քառասուն տարի անապատում ճամփորդելուց հետո պատրաստվում էր մտնել Ավետյաց Երկիրը, որը Տէրը տալու էր իրենց: Նրանք էլ հակառակորդներով էին շրջապատված, անվստահ, հոգնած, հավատքի մեջ էլ ոչ այդքան ուժեղ: Նրանց հակառակորդներն էլ մտածում էին որ սրանք այստեղ տեղ չունեն ու թույլ ու հոգնած ազգ են: Բայց Աստված նրանց այդ պահին Օրենք տվեց ու ասաց որ եթե հավատքով ապրեն ու իրար նկատմամբ արդար լինեն, ՆԱ նրանց հզոր և օրհնյալ ազգ կանի: Եվ երբ նրանք կանգնած էին իրենց հզոր հակառակորդների դիմաց, Մովսեսը խոսեց ու ասաց «Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանց ներկայութիւնից, քանի որ քո Տէր Աստուածն ինքը պիտի գնայ ձեր առջեւից, ձեր մէջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։

Սիրելի հայրենակից ընկերներ, շնորհավորում եմ բոլորիս մեր երիտասարդ անկախության տոնի առթիվ: Եկեք հավատարիմ մնանք մեր պապերից ավանդված հավատքին, սիրենք իրար, հարգենք ու պահենք իրար, որպես մի մեծ ընտանիքի անդամներ: Երբեք իրար մասին վատ բան չմտածեն ու երբեք իրարից իրավունք չխլենք: Ու կտեսնենք Աստուծո հզոր ձեռքն ու օրհնությունը մեր առջև և մեր մեջ: Այսօր աղոթենք ու խնդրենց որպեսզի Տէրն օրհնի ու զորացնի մեր Հայաստան Հայրենիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել