Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության օրվա առիթով: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, ՌԴ ղեկավարը նշել է, որ բարեկամության, փոխադարձ հարգանքի ու մշակութային կապերի բազմադարյա ավանդույթների վրա հիմնված ռուս- հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով:

Վլադիմիր Պուտինը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի միացումը եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին հնարավորություն կտա քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը հասցնել որակապես նոր մակարդակի:

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել երկու երկրների միջև երկկողմ կապերի ընդլայնման և խորացման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերում Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից բխող օրակարգային խնդիրների արդյունավետ համակարգման հարցում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել