Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքի անունից շնորհավորում եմ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձը:
Անկախության գաղափարը ոչ միայն բարոյահոգեբանական կայացման ճանապարհ է, այլ առաջին հերթին իրավական պետության զարգացման կայուն ուղի: Այն սեփական ժողովրդի ճակատագրի առջև ստանձնած պատասխանատվություն է և պատմական արդարության վերականգնում՝ ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից: Հենց անկախության միջոցով է, որ հնարավոր է կենսագործել ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը:
Անկախության իրավական ճանապարհը բռնած ժողովուրդը իրավունք չունի շեղվելու այն պաշտպանելու ուղղուց, որի համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս:
Մեկ անգամ ևս շնորհավորելով անկախության տոնի առթիվ՝ հայկական պետականությանը մաղթում եմ խաղաղ երկինք, անկախ ու միասնական հայրենիք:

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի նախագահ
Արա Զոհրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել