images

Որքան մրցունակ է այսօր Հայաստանը այլ երկրների համեմատությամբ

Հեղինակ՝ Ռուբեն Մանուկյան 

1. Պատմական ակնարկ: Ինչու՞ էր դատապարտված «կովկասյան վագրը»

Բոլոր երկրները վերապրում են հաջողությունների ուձախողումների շրջաններՀայաստանն   այդ առումովբացառություն չէ: Անկախությունից ի վեր Հայաստանն ունեցել է բազմաթիվ հնարավորություններ զարգացնել արդյունավետ տնտեսական և քաղաքական ինստիտուտներ, սակայն բոլոր այդ փորձերը այդպես էլ չեն հասցվել իրենց տրամաբանական ավարտին: Արդյունքում, ձախողման մեղքը մշտապես բարդվել է աննպաստ աշխարհագրական դիրքի, աշխարհաքաղաքական զարգացումների, պատերազմական իրավիճակի կամ պատմական անարդարության վրա:

Վերոհիշյալ գործոնները անշուշտ ազդում են երկրի զարգացման ընթացքի վրա, սակայն, ժամանակակից տնտեսական միտքը հակվում է այն կարծիքին, որ երկրի զարգացման հիմքում ընկած է ոչ թե աշխարհագրությունը կամ աշխարհաքաղաքականությունը, այլ այն ինստիտուտները, որոնք կառուցվում են բարեփոխումների շնորհիվ և որոնք էլ որոշիչ են դառնում երկրի հաջողության կամ ձախողման հարցում: Ուստի, փորձենք հասկանալ, թե ինչպիսի ձեռքբերումներ կամ անհաջողություններ ենք ունեցել վերջին տարիների ընթացքում:

Մինչև 2008 թվականը Հայաստանը ունեցել է արագ աճողտնտեսությունցածր պետական ​​պարտքցածր բյուջեիդեֆիցիտբավարար միջազգային պահուստներ, որոնք կազմում էին հաջորդ տարվա 4.6 ամիսների ներմուծման ծածկույթ: Ի՞նչ է փոխվել վերջին վեց տարիների ընթացքում: Ինչու՞ նախորդտարիներին երկնիշ տնտեսական աճ գրանցած  <<կովկասյանվագրը>>, ինչպես որ Հայաստանը կնքվել էր միջազգայինդոնորների կողմից,  հայտնվեց ծանր կացության մեջ

Դժվար է միանշանակ գնահատականներ տալ: Ոմանց կարծիքով խնդիրը գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքների մեջ է:Սակայն Հայաստանի երկնիշ տնտեսական աճը պետք է կանգառներքանի որ այն   կառուցված էր տնտեսագիտական լեզվովասած փուչիկի վրաորը գոյացել էր   շինարարության ճյուղիսրընթած աճի հետևանքովԱյն պահանջում էր խորըկառուցվածքային   բարեփոխումներ՝ ժամանակակիցհամաշխարհային տնտեսության պահանջներին  համապատասխանելու և մրցունակ դառնալու համար: Ուստի մի գուցե խնդիրը կայանում էր տնտեսական այն կառուցվածքի մեջ, որը ձևավորվել էր տնտեսական վերելքի տարիներին, մասնավորապես 2000-2008 թթ.:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանումտնտեսական բարեփոխումները   ընթանում էին որոշակիարգելակումներով: 1991-1996 և 1998-2002 թթ. աչքի ընկան ինտենսիվ բարեփոխումներով, երբ հիմք էր դրվում պետական և տնտեսական համակարգը: Դրան հաջորդեցին երկրորդ սերնդի որոշակի բարեփոխումներ՝ 2002-2007 թվականներին: Սակայն երկրորդ սերնդի բարեփոխումների ամենածանր շրջանը բաժին ընկավ 2007-2013 թթ.-ին, երբ անհրաժեշտ էր լրացնել բաց թողնված բարեփոխումների բացը և զուգահեռ վերականգնել 2008-2009 թթ. համաշխարհային ճգնաժամի հետևանքով զգալիորեն վնասված տնտեսությունը, որի արդյունքում արձանագրվեց 18 տոկոսանոց տնտեսական անկում: Որո՞նք էին նման խոշոր անկման պատճառները:

Տնտեսական վերելքի տարիներին Հայաստանի տնտեսականաճը ընդգրկուն չէրքանզի չէր   ներառում տնտեսությանտարբեր ոլորտներ աշխատուժի/հասարակության լայնշերտերՕտարերկրյա առատ դրամական ներհոսքի և   դոնորկազմակերպությունների գովասանքի խոսքերի ներքո, 2001 – 2007 թվականների ընթացքում հայ քաղաքական վերնախավըէլ ավելի արմատացրեց   օլիգարխիան և հովանավորչականհամակարգը: Արդյունքում, տնտեսական աճից առավելապես օգտվում էր օլիգարխիան, իսկ իշխող վերնախավում աճում էր անտարբերությունն ու ինքնավստահությունը: Անտեսվեցին տնտեսության բազմաթիվ ոլորտներ, որոնք պետք է հիմք ծառայեին ավելի դիվերսիֆիկացված տնտեսական համակարգի ձևավորման համար, որի դեպքում երկրի տնտեսական աճի ստեղծման գործում կընդգրկվեին հասարակության ավելի լայն շերտեր: Այդ երևույթը բնորոշ էր ոչ միայն Հայաստանին: Այդ տարիներին ընդհանուր համաշխարհային տնտեսությունը վերապրում էր վերելքի ժամանակաշրջան: Բազմաթիվ զարգացող երկրներում իշխող վերնախավը օգուտ էր քաղում դրանից, քանի որ առանց մեծ ջանքերի գործադրման կարողանում էր գրանցել շոշափելի տնտեսական աճ, որն էլ ներկայացվում էր որպես երկրի իշխանությունների ձեռքբերում:

Հատկանշանական է, որ Հայաստանում ներդրումների աճը չէր ուղեկցվում արտադրողականության աճով, քանի որ ներդրումների զգալի մասը գնում էր ոչ մրցունակ ոլորտներ, ներառյալ անշարժ գույքի շինարարությունը: Մինչև 2008 թ. կեսերը համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի ու բազմաթիվ այլ անցումային երկրների վրա չի անդրադարձել, որից հետո հարվածն ավելի ուժեղ էր, հատկապես այն երկրներում, որոնք կախված էին հումքային ապրանքների գներից, չունեին արտահանման լայն տեսականի, կախված էին դրամական փոխանցումներից և ունեին սահմանափակ մրցակցային հնարավորություններ: Արդյունքում, հետագա անկումը ավելի մեծ էր: Եվ չնայած 2009 թվականի երրորդ քառորդում երևացին տնտեսության վերականգման նշաններ, այդ գործընթացը ընթանում էր չափազանց դանդաղ և ցավոտ:

 2. Ճգնաժամի տարիներ: Մեծ սպասումների շրջան

Ճգնաժամի տարիները համընկան Տիգրան Սարգսյանի որպեսվարչապետ կառավարման   տարիների հետև հենց իրգլխավորած կառավարությունն էր պատասխանատուճգնաժամից   անկում ապրած երկրի տնտեսությունըվերականգնելու ու հետևանքները վերացնելու համար:  Հասարակության որոշակի մասի մոտ ձևավորվել էին մեծսպասումներ այդ   կառավարությունիցորոնքսակայնայդպեսէլ չարդարացան:

Այդ օրերին կառավարությունը ստիպված էր դիմակայելու մի շարք արտաքին և ներքին մարտահրավերների ներառյալ ռուս-վրացական պատերազմը, քաղաքական լարված իրավիճակը, բնակլիմայական խնդիրները: Վարչապետ Սարգսյանի թիմըհայտնվել էր փոխաբերական իմաստով մի կամրջի   վրաորըկապիտալ վերանորոգման կարիք ուներՍակայն մշտապեսծագող հրդեհների   պատճառով ստիպված էր զբաղվել դրանցմարմամբ՝ հետաձգելով արմատական   վերանորոգմանաշխատանքները:

 3. Այլ երկրների հետ համեմատությունը

Նման իրավիճակը, սակայն, բնորոշ է ոչ միայն Սարգսյանի գլխավորած կառավարությանը: Մեր հարևանների և բազմաթիվ այլ երկրներում տնտեսության զարգացման գործընթացը ևս ընթանում էր բարդություններով: Իրենք ևս փորձում էին վերացնել ճգնաժամի հետևանքները և կառուցվածքային բարեփոխումների միջոցով արձանագրել տնտեսական աճ:

Ավելի պատկերավոր դարձնելու համար փորձենք անցկացնելհամեմատականներ Հայաստանի   և այլ երկրների միջև:Համեմատության համար պետք է ընտրություն կայացնել այն երկրների շարքից, որոնք իրենց բնութագրմամբ մոտ են Հայաստանին, ներառյալ մեկ շնչին ընկնող եկամուտով: Բացի այդ, արդյունավետ վերլուծության համար անհրաժեշտ է ձևավորել հարցադրումների շարք, որը թույլ կտա իրականացնել օբյեկտիվ վերլուծություն: Երկրների ընտրության և հարցերի ձևավորման հարցում որպես հիմք կարող է ծառայել Մայքլ Պորտերի գլխավորած խմբի առաջ քաշած սոցիալական առաջընթացի չափման մեթոդոլոգիան:

Հայաստանում մեկ շնչի վրա ընկնող եկամուտը համեմատաբար մոտ է հետևայլ 15 երկրների մեկ շնչին ընկնող եկամուտի: Դրանք են՝ Ալբանիան, Ալժիրը, Ադրբեջանը, Բոսնիա-Հերցեգովինան, Կոլումբիան, Դոմինեկյան Հանրապետությունը, Էկվադորը, Սալվադորը, Եգիպտոսը, Յամայկան, Վրաստանը, Նամիբիան, Թայիլանդը, Թունիսը և Ուկրաինան: Համեմատական այս վերլուծությունը ավելի արդյունավետ դարձնելու համար ցուցակում ընդգրկել ենք նաև Գերմանիան (որպես ԵՄ երկրի օրինակ), ԱՄՆ և Ռուսաստանը: Հայաստանից հեռացողների զգալի հատվածը գերադասում է արտագաղթել հենց այս ուղղություններով: Ցուցակին ավելանում է նաև Մոլդովան, Ղրղստանն ու Տաջիկստանը որպես նախկին Խորհդային Միության ամենաաղքատ երկրներ, ուր աղքատությունը հանդիսանում է արտագաղթի հիմնական պատճառ: Այսպիսով ձևավորվեց 21 երկրից բաղկացած ցուցակ:

Այժմերբ ունենք երկրների ցանկըանհրաժեշտ է ձևակերպելհամապատասխան   հարցադրումներորոնք կօգնեն այսվերլուծությանըԴրանք են՝

աարդյո՞ք Հայաստանում բարելավվել է մարդկանց հիմնականկարիքների հոգման համար   միջավայրը

բստեղծվել են արդյո՞ք համապատասխան պայմաններմարդկանց բարեկեցության   բարելավման համար

գստեղծվել ենարդյոքհամապատասխան պայամաններմարդկային ներուժի առավելապես   օգտագործման,տնտեսական աճին հասարակության լայն շերտերիմասնակցության և   բարեկեցության աճի համար:

4. Որո՞նք են Հայաստանի հաջողություններն ու ձեռքբերումները

Առաջին երկու հարցադրման դեպքում Հայաստանն ունի բավականին բարձր ցուցանիշներ՝ առաջ անցնելով մատնանշված երկրների մեծ մասից, բացառությամբ Գերմանիայից, ԱՄՆ, Ալբանիայիաց, Յամայկայից, Էկվադորից և Թայլանդից:

  • Վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանըառաջընթաց է գրանցել ջրամատակարարման և սանիտարա-հիգենիկ պայմանների բարելավման հարցում:Եթե 2000 թ. կեսերին խողովակացրած ջուրը հասանելի էր բնակչության 80 տոկոսին, ապա 2012 թ. այն հասանելի էր արդեն շուրջ 96 տոկոսին: Համեմատության համար Գերմանիայում այդ ցուցանիշը կազմում է 100 տոկոս, Ռուսաստանում և Բոսնիա-Հերցեգովինայում ՝ 82, Վրաստանում ՝ 78, Ադրբեջանում՝  51, Ուկրաինայում՝ 66 և Նամիբիայում՝ մոտ 45 տոկոս: Հայաստանը նաև բարելավել է մարդկային կապիտալի զարգացման համար որոշ կոմպոնենտներ, ներառյալ տարական կրթության, առողջապահության և սնուցման ասպարեզներում:
  • Զգալիորեն բարելավվել է էլեկտրականությանմատակարարման որակն ու հասանելիությունը:  Էլեկտրականության մատակարարման որակով Հայաստանը առաջ է վերոհիշյալ երկրների մեծամասնությունից, ներառյալ էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանը, Ռուսաստանը, Ալժիրը և Ուկրաինան և հետ մնալով միայն ԱՄՆ-ից, Գերմանիայիաց, Բոսնիա-Հերցեգովինայից, Թայլանդից, Վրաստանից և Նամիբիայից: Ինչ վերաբերվում է էլեկտրականության հասանելիությանը, ապա 2011-2013 թթ. Հայաստանը հսկա առաջընթաց է ապրել այս բնագավառում՝ կրճատելով հոսանքի միացման համար անհրաժեշտ գործառույթները 8-ից մինչև 5 և մոտ 7 անգամ նվազեցնելով միացման ծախսը: Այս հարցում Հայաստանը առջևում է Ադրբեջանից, ուր գործառույթների (պրոցեդուրաների) թիվը հասնում է 9, իսկ միացման ծախսը հինգ անգամ գերազանցում է Հայաստանին: Մեր մյուս հարևան Վրաստանում գործառույթների թիվը 4 է, սակայն միացման ծախսը հինգ անգամ ավել է, քան Հայաստանում: Հետխորհրդային աղքատ երկրների հետ համեմատությունը անիմաստ է՝ հաշվի առնելով գործառույթների ու ծախսերի չափազանց մեծ չափսերը այդ երկրներում: 
  • Ենթակառուցվածքների և ինֆորմացիայի ու տելեկոմունիկացիայի հասանելիության բնագավառները ևս զգալիորեն բարելավվել են: 2012 թ. դրությամբ ՀՀ-ում բջջային կապի հասանելիությունը կազմում է բնակչության ավելի քան 99 տոկոսը: Այս ցուցանիշով ՀՀ առջևում է հարևան Վրաստանից և մնացած բոլոր 16 երկրներից, որոնք ունեն համեմատաբար նույն չափի մեկ շնչին հասնող եկամուտ:
  •  2013 թ. դրությամբ, 2009 թ. հետ համեմատությամբ,Հայաստանը մոտ երկու անգամ բարելավել է թվային տեղեկատվության   փոխանցման և տելեկոմունիկացիոնկապի բազմազանության ցուցանիշը: Դրա հետ մեկտեղ, 2012 թ. ինտերնետ օգտագործողների թիվը աճել է 2007 թվականի բնակչության 6 տոկոս ցուցանիշից մինչև 40 տոկոսը: 
  • Ճգնաժամից վերականգմանը զուգահեռ Հայաստանը հսկա առաջընթաց է ապրել նոր բիզնեսի   բացման,   ներառյալբիզնեսի կամ գույքի գրանցման հարցում՝ այդ ցուցանիշներով չզիջելով զարգացած եվրոպական երկրներին: Օրինակ՝ նոր բիզնես բացելու և գույք գրանցելու համար անհրաժեշտ է ընդամենը 2-3 գործառույթ, որը կտևի 4-7 օր: Բացի այդ, 2013 թ. Հայաստանում վերացվել են բիզնեսի գրանցման համար նախատեսվող վճարները: Ըստ Համաշխարհային Բանկի տվյալների՝ Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնք 2009 թ. ի վեր մեծ ջանքեր են գործադրել բարեփոխումների անցկացման հարցում, հատկապես միջին և փոքր բիզնեսի զարգացման, ներդրողների իրավունքների պաշտպանության, արտաքին առևտրի զարգացման տեսանկյուններից: Մեր համեմատական ցուցակից միայն Վրաստանն ու Մոլդովան են արժանացել նման բարձր գնահատականի:
  •  Հայաստանի տնտեսական պատմության ընթացքում առաջին անգամ կառավարությունը մշակեց  արդյունաբերական քաղաքականություն՝ առանձնահատուկուշադրություն դարձնելով արտահանման  առաջխաղացմանը, որը կապվում էր ագրոբիզնեսի, դեղագործության և տեղեկատվական  տեխնոլոգիաների  զարգացման հետ: Փորձ արվեց կապել գյուղատնտեսությունը արդյունաբերական շղթային: Ձեռնարկվեցին միջոցառումներ մանր ու միջին ֆերմերային տնտեսությունների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ՝ արտոնյալ ֆինանսական միջոցներ տրամադրելու միջոցով: 
  • Հայաստանն այն երկրների շարքում էր, որը ջանք էրգործադրում ավելի պարզեցնելու արտահանման  գործառույթները և դիվերսիֆիկացնելու արտահանմանուղղությունները: Նորարարություններ ներդնելու և դրանցից օգտվելու գծով հայկական ընկերությունները առաջ են մեր համեմատական ցուցակի 12 երկրներից, ներառյալ Ուկրաինան, Թայլանդը, Վրաստանը, Բոսնիան, Ալբանիան և այլն:
  •  Հայաստանում գրանցվեց զգալի առաջընթաց որակիենթակառուցվածքների զարգացման ասպարեզում:  Այսոլորտը հայտնի է իր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով: 2010 թ. կառավարությունը ընդունեց 2010-2020 թթ որակի ենթակառուցվածքների զարգացման ռազմավարությունը, որի շրջանակում ընդունվեցին նոր օրենքներ, մասնավորապես՝ օրենք չափագիտության, ստանդարտացման,  հավատարմագրման եւ սերտիֆիկացման մասին, որը բարելավեց ոլորտն ու այն ավելի մոտեցրեց միջազգային չափանիշներին: Էկոնոմիկայի նախարարության համակարգից դուրս բերվեց հավատարմագրման և սերտիֆիկացման գործառույթները և ստեղծվեց անկախ մի մարմին, որի խորհրդի կազմի մեջ մտան ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Բացի այդ, ապրանքների և ծառայությունների որակի առումով սահմանվեցին տեխնիկական պարտադիր և կամավոր կատեգորիաներ, որոնք նվազեցրեցին մասնավոր հատվածի վրա պետական կարգավորման բեռը:

 5. Թերություններն ու բացթողումները

ՍակայնՀայաստանում գրանցված վերոհիշյալձեռքբերումների հետ մեկտեղ   արձանագրվեցին բազմաթիվհիասթափություններ: Եթե Հայաստանը ձգտում է ապահովել ավելի բարձր աճ և եկամուտների մակարդակ, ապա անհրաժեշտ են ավելի ինտենսիվ բարեփոխումներ, որոնք կբարձրացնեն արտադրողականությունը, որն իր հերթին պահանջում է հսկայական ֆիզիկական կապիտալի կուտակում և ավելի արդյունավետ կրթական համակարգ:

Այսօր ՀՀ-ն հետ է զգալի թվով երկրներից հավասարմրցակցային պայմանների ստեղծման,  արտադրական  հնարավորություններից օգտվելու համար ստեղծվածպայմաններիհարկահավաքության և   հարկայինօրենսդրության կիրառման հարցերում: Այն դեռևսշարունակում է մնալ   բնակչության եկամուտների խիստբևեռացված երկրների շարքումուր առկա է քաղաքի և   գյուղիմիջև կենսամակարդակի մեծ տարբերությունԲացի այդ,Հայաստանն էապես հետ է   մնում նաև աշխատուժի ևաշխատանքային պայմանների բարելավման տեսանկյունիցուր   բացակայոմ են նաև մարդկային ներուժի արդյունավետօգտագործման մեխանիզմներ,   որոնք կարող են զգալիորեննվազեցնել արտագաղթի տեմպերը:

Հայաստանի ցուցանիշներն այս բնագավառներում առաջ են միայն Նամիբիայից, Ալժիրից և նախկին ԽՍՀՄ-ի ամենաաղքատ հանրապետություններից: Մեր բոլոր ձեռքբերումների զուգահեռ անհրաժեշտ են նոր մոտեցումներ և նոր քաղաքականություն, որը հնարավորություն կտա տարական կարիքների ապահովման մոտեցումից անցում կատարել դեպի զարգացման և մարդկային ներուժի օգտագործման քաղաքականություն: Անհրաժեշտ են կառուցվածքային և խորը բարեփոխումներ հարկային վարչարարության բարելավման և արդար մրցակցային դաշտի ստեղծման ասպարեզում: Այստեղ էլ ևս Հայաստանը էապես զիջում է մեր կողմից հիշատակված երկրների մեծ մասին:

 6. Տիգրան Սարգսյանի թիմի հեռացումը

Այս առումով կարևոր հարցադրումներից է, թե ի՞նչն է պատճառը,որ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը,գործադրած   ջանքերին հակառակայդպես էլ չկարողացավգրանցել առաջընթաց վերոհիշյալ ոլորտներում`  ստիպվածլինելով հրաժարական տալ: Պատասխանը կայանում է նրանում, որ հաջողությանը հասնելու համար ի սկզբանե չկային համապատասխան հիմքեր: Այս կառավարությունը հայտնվել էր մի իրավիճակում, որն իր էությամբ նման է  ամերիկյան սատիրիկ Ջոհն Հելերի Catch 22 գրքի հերոսներին: Վերջիններս հայտնվել էին մի իրավիճակում, որտեղ չկա դրական լուծում և անկախ գործողություններից, արդյունքը ամեն դեպքում լինելու է բացասական: ՓաստորենՏիգրան Սարգսյանի գլխավորածկառավարությունը   դատապարտված էր ի սկզբանեքանի որայն  Հայաստանի սպառող քաղաքական   վերնախավի կողմիցօգտագործվում էր ոչ թե երկրի վիճակը բարելավելուայլ   որպեսգեղեցիկ արտաքին մի շղարշառկա խնդիրները քողարկելուհամարՉնայած իր որդեգրած ճիշտ քաղաքականությանը ` Տիգրան Սարգսյանն ի վիճակի չեղավ փոխելու իրավիճակը երկրում և վերջինիս կատարած բարեփոխումներն էլ մնացին աննկատ: Փաստորեն, <<բարեփոխիչների>> թիմը զիջեց<<օլիգարխիկ>> թիմին:

7. Ամփոփում

Այսպիսովորոնք էին այն պատճառներըորի արդյունքումՏիգրան Սարգսյանի թիմը հեռացավ ասպարեզից:

  • Առաջնային պատճառներից էր այն հանգամանքը, որ այս կառավարությունը չի ունեցել քաղաքական իշխող վերնախավի օժանդակությունը` չնայած ՀՀ նախագահի շարունակական աջակցությանը: Բացի այդ զգացվում էր միասնական ոգու պակասը՝ զգալիորեն ելնելով մեր քաղաքական դաշտի կոալիցիոն բնույթից, հատկապես մինչև 2012 թ. խորհրդարանական ընտրությունները: Հակառակ այն պնդմանն, որ կառավարությունը ունեցել է քաղաքական առաջնորդների ամբողջական աջակցություն, իրավիճակը ցույց է տալիս, որ կառավարության աջակցությունը ամբողջական չէր: Առկա էին ոլորտներ, որտեղ կառավարությունը չուներ համապատասխան լծակներ և ազդեցություն իրավիճակը շտկելու համար, օրինակ հարկային քաղաքականություն և մրցակցության բարձրացում` չնայած այն հանգամանքի, որ այդ ոլորտները պետք է լինեին կառավարության անմիջական վերահսկողության տակ:
  • Մյուս հանգամանքներից է այն փաստն, որ իշխող վերնախավի ու օլիգարխիկ խմբերի կողմից առկա էր ուժեղ հակազդեցություն կառավարության գործունեության հանդեպ: Վերջիներս վախենում էին կորցնել իշխանությունն ու հարստանալու աղբյուրը բարեփոխումների արդյունքում մեծացող մրցակցության պարագայում:
  • Ձախողման պատճառներից է նաև Տիգրան Սարգսյանի կառավարության ոչ պատշաճ աշխատանքը հանրության հետ, որի արդյունքում կառավարությունը չապահովվեց համապատասխան տեղեկատվություն բարեփոխումների և կատարվող աշխատանքի վերաբերյալ` թողնելով դրանց մեկնաբանությունները մամուլի և քաղաքական ուժերի քմահաճույքին: Վերջինների մոտ հաճախ նկատվում էր ընդգծված արհեստավարժության պակաս և մեկնաբանությունների ուղղորդված քաղաքական երանգավորում: Ավելին` քաղաքական որոշակի ուժեր և իրենց ենթակայության տակ գտնվող որոշ լրատվամիջոցներ ջանք չխնայեցին խեղաթյուրելու կատարվող աշխատանքի բնույթը, ինչպես նաև վարկաբեկելու գործող վարչապետի անձը:
  • Ձախողման պատճառներից է նաև առկա պետական համակարգում մասնագիտական կարողությունների և ցանկության պակասը` ժամանակակից բարեփոխումներ իրականացնելու հարցում: Չնայած այն հանգամանքի, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն ուներ պատշաճ կրթական մակարդակ, այն ժառանգել էր մեծ թվով պետական ծառայողներ, ովքեր ունեին բարեփոխման սահմանափակ կարողություններ և ցանկություն: Արդյունքում հանրությունը հստակ չտարանջատեց բարեփոխումներ իրականացնելու ցանկությունը սահմանափակ մասնագիտական կարողությունից:
  • Բարեփոխումների անցկացման ճանապարհին կարևոր խնդիրներից էր նաև քաղծառայողների կրթության և որակավորման մակարդակի բարձրացումը, քանի որ այս բարեփոխումների իրականացման և դրանց մատուցման հարցում մեծ տեղ ունեն պետական համակարգի աշխատողները: Զգալի խոչընդոտներից էին բարեփոխումներ իրականացնելու և դրանք բնակչությանը մատուցելու հարցում քաղծառայողների սահմանափակ կարողությունները: Այս ուղղությամբ ևս, ցավոք, համապատասխան լուրջ քայլեր չձեռնարկվեցին: Սարգսյանի ղեկավարած կառավարությունը ի վիճակի չեղավ հաջողություն արձանագրել քաղծառայողներին ոգևորելու և կրթական մակարդակը բարձրացնելու հարցում: Չփոխվեց պետական ծառայողի մտածելակերպը, ըստ որի՝ այն պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ թե՝ հակառակը: Այս ամենը ուղեկցվում էր օրենսդրական բարեփոխումների ոչ պատշաճ կիրառմամբ:
  • Արտաքին անբարենպաստ պայմանները, ֆինանսական ճգնաժամն ու նախկին տարիներին չիրակականցրած բարեփոխումները ևս զգալիորեն թուլացրեցին կառավարության դիրքերը:

Արդյունքումխորացավ բնակչության անվստահությունըկառավարության հանդեպորի   հետևանքով խաթարվեցին միշարք բարեփոխումներորոնք միտված են եղել էապես  բարելավելու երկրի սոցիալական ոլորտը: Դրա վառ օրինակներից է կենսաթոշակային բարեփոխման փորձը, որը Հայաստանի ժամանակակից տնտեսական պատմության ամենակարևոր բարեփոխումներից է: Այն պետք է դառնար երիտասարդ սերունդի երկարաժամկետ եկամուտը հարթելու գործիք՝ ավելի բարեկեցիկ ծերության համար: Չնայած նրան, որ Սարգսյանի գլխավորած կառավարությունն արեց հնարավորինս բարեփոխման իրականացման համար, բնակչության անվստահությունը իշխանությունների ու կառավարության նկատմամբ խաթարեցին այս բարեփոխման փորձըԱյսձախողումը պետք է դառնա սթափեցնող մի ազդակիշխանական էլիտայի համար:   Մեր առաջնորդները պետք էկարևոր եզրակացություններ անեն այսօրքանզի վաղը կարողէ   արդեն ուշ լինել:

Հայաստանի զարգացման ապագան այսօր կախված է ներկա ևապագա կառավարությունների՝   կառուցվածքային և խորըբարեփոխումներ իրականացնելու կարողությունից:Հայաստանի տնտեսական աճը պետք է հիմնված լինի արդար մրցակցային պայմանների նոր խաղի կանոնների վրա, որոնք պարտադիր կլինեն անխտիր հասարակության բոլոր անդամների համար: Այն կնպաստի մարդկային ներուժի լիարժեք օգտագործմանը և տնտեսական աճի ավելի հավասարաչափ բաշխմանը: Մեզանում տիրող անհավասարությունն ու արդարմրցակցության պակասը   խանգարում են երկրի զարգացմանհանդեպ դրական սպասումների ձևավորմանը:   Այսօր  երկրիտնտեսական աճն ու դրանից եկող օգուտները հասու չենՀայաստանի   միջին քաղաքացունԿարող ենք արդյո՞քապահովել բարձր տնտեսական աճ և ուժեղ   պետականությունառանց երկրի ապագայի նկատմամբ հավատի և երկրիառաջնորդների ու   իշխող վերնախավի նկատմամբանվստահությամբ: Հավատի ու վստահության այդ պակասը արդյունք է չկայացած բարեփոխումների և ժողովրդավարության պակասի: Մինչդեռ վստահությունը և հավատը դեպի պետական ինստիտուտներ ժամանակակից տնտեսության կարևորագույն հիմքերից է:

Ցավոք, մեզանում այսօր վստահությունը ամենաարագարժեզրկվող հասկացությունն է:   Ժամանակը չի սպասում:Հայաստանին անհրաժեշտ են քաղաքական վերնախավի   ուհամակարգի փոփոխություններ: Անհրաժեշտ է բազմաբևեռ, բաց և թափանցիկ մի համակարգ, ուր կընթանա արդար քաղաքական մրցակցություն: Առանց այս փոփոխությունների անհնարին է կառուցել դեպի զարգացում միտված տնտեսական ինստիտուտներ: Հակառակ պարագայում Հայաստանը կարող էհասնել մի կետիորտեղ լիովին կսպառի  աշխարհաքաղաքական իր մրցունակության ունակությունը՝արձանագրելով կորուստներ   տնտեսականդեմոգրաֆիկ,սոցիալականմշակութային և այլ ոլորտներումԱյն հետ կմնա  մնացած երկրներից՝ կորցնելով անգամ այն ինչին հասել ենքնախկինումԱռանց վերոհիշյալ փոփոխությունների Տիգրան Սարգսյանի նման պետական գործիչները կշարունակեն մնալ ոչ արդյունավետ, քանի որ իրենց գործունեությունը չի համընկնում քաղաքական վերնախավի օրակարգի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել