Վերջին շրջանում հայոց բանակի նկատմամբ ազգաբնակչության վստահությունը առավել բարձրացավ՝ կապված սահմանային լարված իրավիճակների հետ: Մեր զինվորներն ապացուցեցին, որ հայ ժողովուրդը՝ ի դեմս իր բանակի, ունի անառիկ հենասյուն, իսկ բանակը՝ ի դեմս հայ ժողովրդի, ամուր թիկունք: Ժամանակի հրամայականը դարձավ, որ "Համազգային վստահություն"խորհուրդը ՀՀ ՊՆ և ԵԿՄ աջակցությամբ, մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների հետ այցելեց Հյուսիսային հատվածում գտնվող զորամասերից մեկը:

«Համազգային վստահություն» խորհուրդը զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին շնորհեց «Համազգային վստահությունը՝ հայոց բանակին» մրցանակը, որը խորհրդանշում է ժողովրդի վստահությունը հայոց բանակին:

Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով: Կատարումներով հանդես եկան «Հայաստանի ձայնը» և X ֆակտոր նախագծի մասնակիցները, ինչպես նաև զորամասի ծառայող Աղասի Մնացականյանը: Դահլիճում տիրում էր տոնական տրամադրություն, իրենց կատարումները հանդես եկան նաև զորամասի զինվորները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել