Կան մարդիկ, ում համար սովորական սոխ կտրատելն իսկական տառապանք է։ Նախ աչքերդ են արցունքոտվում ու մրմռում և հետո էլ սոխը ման-մանր կտրատելն այնքան էլ հեշտ գործ չէ, նամանավանդ եթե այն կշռում է 8.5 կգ։ Այս սոխը աճեցրել է Թոնի Գլովեր անունով մի անգլիացի։ Հսկայական սոխն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենածանր սոխ։ 49-ամյա Գլովերն ասել է, որ իր համար շատ բարդ է եղել այդ չափին հասցնել սոխը։ Նա նիտրոգենով հարուստ նյութերով է սնուցել հողը ու հատուկ լույսեր դրել ջերմոցում, որպեսզի սոխը լավ աճի։ Դե ինչ, նրա ջանքերը միանգամայն արդարացված են։ Հազիվ թե նրա անվան շուրջ այսքան մեծ աղմուկ բարձրանար, եթե չլիներ հսկայական սոխը։ 

1

2

3

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել