Ջուլֆալակյանի էսօրվա հարցազրույցը «Ազատությանը» հիշեցնում էր... աճուրդ: Ջուլֆալակյանը անկասկած մեծ սպորտսմեն է. մեծ, ինչպիսիք մարդիկ լինում են միայն իրենց փառքի պահին... Մեծ մարզիկ է. ժողովուրդն էլ է ասում: Էս օրերին: Ինքն ասաց /ու դա ամբողջ հարցազրույցի առանցք դարձրեց/, որ ինքը դիվանագետ է... Ես կասեի՝ Մեծ դիվանագետ: Մեդալակիր դիվանագետ: Ավելորդ է ասել, որ ես էլ ոգևորվել եմ նրա պայքարով ու հաղթանակով, միջին վիճակագրական հայի հպարտություն ապրել... Բայց էսօր երևի ուրիշ օր էր: Ուրիշ էր նաև Արսենը: Նա բացեիբաց՝ մեսիջներով հուշումներ էր անում կոնկրետ և ամենաբարձր պաշտոնյաներին, թե ինչ ու ոնց պիտի իրեն տան, որը որից հետո: Սկսեց նրանից, որ իրեն պետք է մեդալ տան ու ձևաչափը էսպիսին էր. «Հա բա պիտի տան, բա ի՞նչ պիտի անեն»: Մի՞թե արժե էդ կարգի բարձրաձայնել նրա մասին, ինչն ինքնըստինքյան լինող բան է: Եվ դա գիտեն բոլորը: Իսկ մարզիկ-դիվանագետ Արսենը՝ բոլորից էլ լավ: Ինտերվյուն աճուրդ ու սակարկում էր նախևառաջ ինքն իր հետ. ինտելեկտի, կրթվածության, զարգացածության դրսևորումներով Արսենը չվարանեց նշել, որ իրեն «մի քայլ է մնում ազգային հերոսի» կոչմանը: Բա: Հետո ակնարկագին շոշափվեցին կենցաղ-բնակարանային հարցեր: Հետո Ջուլֆալակյանը իր ապագա զբաղվածության հարցն էլ լուծեց: Ինչո՞ւ միայն զբաղվածության: Կոնկրետ պաշտոնների: Մի տեսակ շոր փոխելու պրոցեսի պես նա մի քանի պաշտոններ «չափեց» իր վրայով: Էս դեպքում էլ ձևաչափն էն էր, թե ինչ է ուզում հենց ինքը և ինչ չի ուզում. միջազգային որևէ կոմիտե՞, դեսպա՞ն, Ա՞ԳՆ, նախարա՞ր... Չեմ հասկանում իսկապես, թե էս ամենի ինչ կարիքը կար. երևի ինքը մեղավոր չէ ՃՃ, հարցերն էին էդպիսին՝ մի տեսակ մղող-ուղղորդող ՃՃ Իսկ նման բաներ անելու կարիքը չկա մի շատ պարզ պատճառով. քանի որ Հայաստանում կա, մի այլ ձևի գործում է ազգանվան ինստիտուտը. այսինքն եթե դու էսինչյանն ես, էսինչյանի տղան, շատ բաներ արդեն քեզ «երաշխավորված» են, ինքնըստինքյան ենթադրվում են՝ անկախ քո սեփական ցանկություններից: Տխուր ա, երբ ամենածանր բանը, որ մնում ա, մեդալն ա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել