Արդեն 6 ամիս է ինչ Արևմտյան Եվրոպայում բռնկված էբոլա վիրուսը շարունակում է մարդկանց կյանքը խլել, իսկ վարակի  նահանջի ավարտը դեռևւս չի երևում։

2400 – Էբոլայի վարակի պատճառով գրանցված մահացությունների թիվը 2014թ.-ի սեպտեմբերի 12-ի դրությամբ։

4784 – Էբոլայի վարակակիրների թիվը 2014թ․-ի սեպտեմբերի 12-ի դրությամբ։ Ենթադրվում է, որ վարակակիրների թիվը շատ ավելին է քան, գրանցված պաշտոնական թիվը։

2 – Գվինեացի տղայի տարքը, ով հետազոտողների կարծիքով համարվում է վարակի բռնկման սկզբնաղբյուրը։
Գիտնականնրեը հավատացած են, որ մարդիկ վիրուսով վարակվում են հիվանդ կենդանիներից։

5 – Արևմտյան Աֆրիկայում այն երկրների թիվը, որտեղ գրանցվել է էբոլայի վարակի դեպք։
Կա նաև վեցերորդ պետությունը (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), որտեղ նույնպես էբոլայի դեպք է գրանցվել, սակայն այն Գվինեայում բռնկված էբոլայի վարակի նույն սկզբաղբյուրից չի բռնկվել։

12-18 Այն ամիսների քանակը, որի ըթացքում, ամերիկացի հետազոտողների համաձայն, նման պայմանների դեպքում վարակը դեռևս կշարունակի տարածվել ։

20,000 – Վարակակիրների թիվը, մինչև վարակի դեմն առնելը՝ Առողջապահության միջազգային կազմակերպության կանխատեսումների համաձայն։
Պետք է նշել սակայն, որ The New York Times –ում հրապարակված հոդվածներից մեկում, տարբեր համալսարանների հետազոտողների թիմերի կանխատեսումների համաձայն, միայն մեկ ամսում վարակի թիվը կարող է հասնել 20,000-ի։

12,750 –  Առողջապահության համաշխարհային կազմակերհպության աշխատակիցների թիվը, որ ներգրավված են էբոլայի վարակի դեմ պայքարի աշխատանքներում։

3000 – ԱՄՆ զինծառայողների թիվը, որ կուղարկվեն Աֆրիկայի արևմուտք վարակի դեմ պայքարող բուժանձնակազմերին աջակցելու նպատակով։

1,000,000,000 – Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյաների, մոտավորապես հաշվարկված գլոբալ ռեսուրսների անրաժեշտությունը հաջորդ 6 ամիսների ընթացքում էբոլայի դեմ պայքարելու նպատակով օգտագործելու համար։ Սա նախորդ ամսվա հետ համեմատած 10 անգամ ավել է , և ՄԱԿ-ի պնդմամբ, անհրաժեշտ է՝ հնարավոր հազարավոր վարակակիրներին օգնելու համար։

400,000 – այն պաշտպանիչ բժշկական համազգեստերի թիվը, որ ԱՄՆ-ն պատրաստվում է տրամադրել վարակից ամենից շատ տուժած աֆրիկյան չորս պետություններին։

178 - Վարակի գրանցման առաջին դեպքից անցած օրերի թիվը։

52% - Վարակակիրների մահացություների դեպքերի տոկոսային  հարաբերականությունը։

1700 – Մահճակալների թիվը, որ ԱՄՆ-ն կնվիրաբերի Լիբերիային՝ վարակից ամենաշատ տուժած երկրներից մեկին։

0 – Մահճակալներրի թիվը, որն այժմ հասանելի են Էբոլայով վարակված հիվանդներին Լիբերիայում բուժելու համար՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել