Այսօր լրացավ Սոֆի Լորենի 80-ամյակը։ Անգամ այս պատկառելի հասակում դերասանուհին չի կորցրել իր հմայքը։ Մերիլ Սթրիփը մի անգամ ասել է. «Ես Սոֆի Լորենի երկրպագուն եմ, ամուսինս նույնպես։ Այն ժամանակից ի վեր, ինչ նա տեսել է նրան ծովից դուրս գալիս, նա չի կարողանում խելքի գալ»։ Լորենն իր աշխատանքային գործունեությունն սկսել է դեռևս 14 տարեկանից, սակայն սկզբնական շրջանում նրան միայն երկրորդական դերեր էին շնորհվում։ 1960 թ.-ին նա ի վերջո գլխավոր դեր ստանձնեց «Երկու կին» կինոնկարում։ Դրանից հետո տարբեր ֆիլմերում նկարահանվելու առաջարկները հետևում էին մեկը մյուսին։ Լորենը համաշխարհային հռչակ ձեռք բերեց և դարձավ սեքս խորհրդանիշ։ Նա տարբերվում էր ժամանակի բոլոր մյուս դերասանուհիներից թե՛ իր արտաքինով, թե՛ համարձակ գաղափարներով։ Մի անգամ նա ասել է. «Կյանքում անպայման պետք է փորձել ամեն ինչ, իսկ հետո՝ մեկընդմիշտ մոռանալ որոշ բաներ»։ Երբ Սոֆին հանդիպեց Կարլո Պոնտիին՝ իր ապագա ամուսնուն, նա 15 տարեկան աղջնակ էր, իսկ Պոնտին՝  37 տարեկան ամուսնացած տղամարդ։ Այնուամենայնիվ, ո՛չ տարիքային մեծ տարբերությունը, ո՛չ մեկ այլ կինը չէին կարող խանգարել նրանց սիրուն, և նրանք ի վերջո ամուսնացան։ Սոֆի Լորենը ողջ կյանքում հավատարիմ մնաց ամուսնուն ու անգամ վերջինիս մահից հետո չկապվեց մեկ այլ տղամարդու հետ։ 2009 թ.-ին տված հարցազրույցում Լորենն ասել է, որ ինքը պարզապես չի կարող մեկ այլ տղամարդու սիրել։ Լորենի երկու որդիներից մեկը՝ Էդուարդո Պոնտին, կինոռեժիսոր է, և նա որպես իր վերջերս թողարկված «Մարդկային ձայն» կարճամետրաժ կինոնկարի գլխավոր դերակատարուհի ընտրել է մորը։ Փաստորեն, ավելի քան 10 տարվա դադարից հետո Լորենը կրկին վերադարձել է մեծ էկրան ու շարունակում է իր շլացուցիչ արտաքինով և դերասանական վառ խաղով գերել երկրպագուների սրտերը։


Սոֆի Լորենը ամուսնու հետ

 

 

Italian actress Sophia Loren (C) waves next to her son Carlo Ponti (L) and Mexican tycoon Carlos Slim during the opening of an exhibition on the stars relationship with Mexico, 18 September, 2014

Սոֆի Լորենը ռեժիսոր որդու հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել