Հեռախոսի համարիս sms է եկել Երևանի քաղաքապետարանի անունից, թե «վճարեք հողի հարկը, գույքահարկը և աղբահանության վճարը՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար»: Կարդում ես ու մտածում, թե ինչ վատություն ես արել քաղաքապետարանին կամ ինչ լավություն է ինքը քեզ արել, որ այդպես մուննաթ է գալիս, այն էլ sms-ով, այն էլ մի մարդու, ում համարին կցված անձնագրի տվյալներով նա Երևանի գրանցում չունի: Հերիք չէ՝ չգիտեն ում են գրել, մի հատ էլ սպառնում են այդպես միջնադարյան հարկահավաքի նման: Լավա հրովարտակ չեն կարդում Երևանի փողոցներում: Քաղաքացիներին «ահաբեկելու» և «զգուշացնելու» այդ գաղափարի հեղինակ և Երևանի քաղաքապետարան, ի գիտության ձեզ, որ հարկերը մարդիկ մուծում են ոչ թե տուգանքներից ու տույժերից խուսափելու, այլ նրա համար, որ համապատասխան մարդիկ ու մարմինները կատարեն այնպիսի հանրային աշխատանք, որին իրենք չեն կարող մասնակցել, բայց նաև իրենց համար է: Հարկերը դրա համար են ստեղծվել: Հարկ վճարել նշանակում է վարձել մեկին, որ անի գործ բոլորի համար, որից օգտվում ես նաև ինքդ: Դա համայնքի բարօրության ապահովման մեխանիզմ է, ոչ թե պատժիչ: Հետևաբար, լավ կլիներ, որ գրեիք՝ վճարեք, որ Երևանի համար լավ գործեր անենք, այլ ոչ թե «տույժերից և տուգանքներից խուսափելու համար»: Օրենքով աշխատեք, չեն վճարում, գնացեք տուգանեք, բայց նման անկապ ձևերով մարդկանց ավելորդ տեղը անհանգստացնում եք, որ ի՞նչ անեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել