9  Մաջուրո - Մաջուրոն խաղաղօվկիանոսյան Մարշալի կղզիների մայրաքաղաքն ու ամենախոշոր քաղաքն է։ Այն 9,5 կմ քառակուսի տարածք է զբաղեցնում։ Այստեղ կան նավահանգիստ, շուկաներ, հյուրանոցներ համալսարան ու միջազգային օդանավակայան։


 8  Լյուբլյանա - Լյուբլյանան Սլովենիայի մայրաքաղաքն է։ Այն գտնվում է Ադրիատիկ ծովի ու Դանուբի շրջանի միջև առևտրի խաչմերուկում։ Լյուբլյանան երկրի արդյունաբերական, գիտական ու մշակութային կենտրոնն է։ Մայրաքաղաքի ճարտարապետությունը բավականին բազմազան է ու հետաքրքիր։


 7  Դոհա - Դորան Պարսից ծոցում գտնվող Քաթարի մայրաքաղաքն է։ Այստեղ են գտնվում երկրի նավթի ու գազի ամենախոշոր ընկերությունների գրասենյակները։


 6  Յամուսուկրո - Յամուսուկրոն Աֆրիկայի արևմուտքում գտնվող Փղոսկրի ափի մայրաքաղաքն է։ Այստեղ է գտնվում քրիստոնեական պաշտամունքի աշխարհի ամենախոշոր կառույցը՝ 1990թ․ին կառուցված Սբ. Աստվածածնի խաղաղության եկեղեցին։


 5  Նիկոսիա - Նիկոսիան Կիպրոսի հանրպետության մայրաքաղաքն ու ամենախոշոր քաղաքն է։ Այս քաղաքը ֆինանսական մայրաքաղաք ու միջազգային բիզնեսի կենտրոն  է համարվում։ 2012թ․-ին այն աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում 5-րդ տեղն էր զբաղեցնում։


 4  Անտանանրիվու - Անտանանարիվուն Մադագասկարի մայրաքաղաքն է։  Այս քաղաքը հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Այստեղ բազմաթիվ հուշարձաններ, պատմական կառույցներ ու նշանավոր վայեր կան, ուր կարող եք այցելել։


 3  Ռեյկյավիկ - Ռեյկյավիկը Իսլանդիայի ամենախոշոր քաղաքն ու մայրաքաղաքն է։ Բնակչության թիվն այստեղ հասնում է 120.000-ի։ Ռեյկյավիկը աշխարհի ամենամաքուր, ամենականաչ ու ամենաանվտանգ քաղաքներից մեկն է։


 2  Վալետա - Վալետան Միջերկրականի փոքրիկ երկիր Մալթայի մայրաքաղաքն է, որի բնակչությունը կազմում է 6675 մարդ։ Վալետան Եվրոպայում ամենափոքր մայրաքաղաքն է, որի փողոցները լի են արվեստի աշխատանքներով։ Այստեղ բազմաթիվ եկեղեցիներ ու պալատներ կան, որոնք իսկապես հետաքրքիր են այցելել ու տեսնել։ 1980թ․-իվ Վալետան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության օբյեկտ։


 1  Վադուզ - Ալպերով շրջապատված այս գեղեցիկ քաղաքը կենտրոնական Եվրոպայում գտնվող Լիխտենշտեյնի մայրաքաղաքն է։ Ընդհանուր առմամբ այն 17 կմ քառակուսի տարածք է զբաղեցնում, իսկ դրա բնակչությունը 5000 է կազմում։ Սա աշխարհի ամենափոքր մայրաքաղաքներից մեկն է։ Մայրաքաղաքի ամենանշանավոր վայրը Վադուզի դղյակն է, որտեղ բնակվում է Լիխտենշտեյնի թագավորական ընտանիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել