Հայաստանի տնտեսական աճի վատթարացման սպասումները կապվում են հիմնականում Ռուսաստանում ընթացող զարգացումների հետ։ Հաշվի առնելով երկու երկրների առեւտրատնտեսական ընդգրկուն հարաբերությունները, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում ուղղակի եւ լուրջ կապվածությունը, բնականաբար նման հետեւանքներն անխուսափելի են։

Ռուսաստանից թելադրվող տնտեսական ռիսկերը մեծացել են ոչ միայն Եվրամիության երկրների եւ Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների, այլեւ վերջին շրջանում ռուբլու արժեզրկման տեմպի արագացման հետեւանքով։

Շատ կարեւոր է, որ դրական են գնահատումներ Հայաստանի մակարոտնտեսական միջավայրի, ինչպես նաեւ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում կառավարության քայլերի առումով։ Դա նշանակում է, որ տնտեսական աճի սպասումների սահմանափակումը կապված է ոչ այնքան ներքին տնտեսական միջավայրի, որքան արտաքին գործոնների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել