Երեկ ազերիական vesti.az կայքը հատուկ "ուշադրության" էր արժանացրել aravot.am կայքին և նրա Շիրակի մարզային թղթակից Նունե Արևշատյանին...Հայատյացությամբ հայտնի այս կայքին և նրա լրագրող՝ Ֆարիդ Թեյմուրհանլիին դուր չէր եկել այս տարվա սեպտեմբերի 16-ին կայքում հրապարակված «Տատիկիս մորթել են ջրի աղբյուրի վրա` մանկահասակ եղբայրներիս համար ջուր վերցնելու պահին» (հղում) հայերեն լեզվով և սեպտեմբերի 18-ին այն արդեն ռուսերեն և անգլերեն լեզուներով  թարգմանված հոդվածը...Ոչխար Ֆարիդը իրեն հռչակելով հայերի "սուտը" բացահայտող իր գործի պռոֆեսիոնալ, որոշել է Ն.Արևշատյանի նյությում գոյություն ունեցող փաստերը համադրելով բացահայտել "նորաթուխ" լրագրողուհու անգրագիտությունը և հայկական պրոպագանդայի թույլ հիմքերը...Մանր կճղակավոր լրագրողին զայրացրել է այն հանգամանքը,որ հայերի կոտորածից խոսում է 78 ամյա Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի բնակիչ Հովհաննես Սարդարյանը...Նա շատ անհաջող փորձ է կատարել մաթեմատիկական հաշվարկների միջոցով ապացուցել լրագրողի գրածի "կեղծ" լինելը...
Սա aravot.am-ում տպագրվածից մի հատված է,որում բերված են Հ.Սարդարյանի խոսքերը.«Տատիկս թուրքերի ներխուժումից հետո վերցրել է մեր ընտանիքին, երկու փոքր եղբայրներիս ու փորձել փախչել: Ճանապարհին եղբայրներս ծարավել են, ջուր են ուզել, երբ տատս գնացել է ջուր բերի, խուժանը հենց ջրի վրա տատիս սպանել է: Մայրս երկու էրեխին առել, փախել է Մանթաշ, էնտեղ էլ կարմրուկ, քութեշ է տարածված եղել, երկուսը մի շաբաթվա մեջ մահացել են: Հետո նոր ծնվել ենք մենք` քույրերս, որից հետո 7 տարի ծնողներս երեխա չեն ունեցել: 7 տարի անց ծնվել եմ ես, 7 տարի կուրծք եմ կերել: Մորս մոտ հիշողությունները շատ դաժան էին, իր աչքերով է տեսել, թե ինչպես են թուրքերը սպանել, այրել մեր գյուղացիներին, հետո գանգերը ծածկել հողով ու հեռացել են: Էլ ի՞նչ երկխոսություն սրանց հետ»...
Սա էլ vesti.az-ի լրագրող ֆարիդի մտքի գոհարներն են."Եվ այսպես,եզրակացնենք,որ Հովհաննեսը ծնվել էր 1915թ. և այդ դեպքերի ժամանակ երեք տարեկան էր...Իսկ դա ապացուցում է,որ նա հիմա պետք է լիներ 99 տարեկան....Իսկ եթե պատկերացնենք,որ Սարդարյանը երկրորդ անգամ է ծնվել,ապա դա կլիներ 1925 թ. և նա հիմա կլիներ արդեն 89 տարեկան...."Ու այստեղ իրեն գործը "հաղթանակով" ավարտած սև և սպիտակ ոչխարների հետնորդը անցնում է անձնական վիրավորանոների հասցեագրված ծերունուն,լրագրող Ն.Արևշատյանին...
Ես չհասկացա,թե ազերի "կեղծիք" բացահայտողը ինչո՞ւ է որոշել,որ Հովհաննես Սարդարյանը ծնվել է 1915 թ. կամ 1925 թ. ...Հովհաննես պապին շատ պարզ նշում է իր հարցազրույցում,որ ինքը ծնվել է ավելի ուշ...Նրանից առաջ ծնվել են նրա երկու քույրերը,իսկ վերջին քրոջ ծնվելուց յոթ տարի անց նոր ծնվել է ԻՆՔԸ...Ըստ Ֆարիդ Թեյմուրհանլիի Հովհաննեսի ծնողները,նույն 1918 թ.,երբ կոտորածների ժամանակ կորցրել են իրենց որդիներին երկու դուստր են ունեցել,իսկ յոթ տարի անց էլ ծնվել է Հովհաննեսը...Ավելի մեծ ապուշություն ազեր-կոյունլու լրագրողը չէր էլ կարող գրել...Միայն անտրամաբանող ոչխարը կարող էր այսպիսի հաշվարկներ անել...
Իսկ իրականում Հովհաննես պապին ծնվել է 1936թ.,իսկ նրա քույրերը 1920-29թթ ժամանակահատվածում(հոդվածի տակ տեղադրված տեսանյութում Հ.Սարդարյանը ասում է,որ մեծ քույրը ծնվել է 1922 թ.իսկ փոքրը՝1929 թ.)...Այտեղ բարդ հաշվարկ չկա և ամեն ինչ շատ պարզ է...Նրա ջղաձգված անտաշ վիրավորանքները ևս մեկ անգամ ցույց տվեցին,թե մերոնք ինչ աստիճանի կարող են հասցնել ՈՉԽԱՐՆԵՐԻՆ...
Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ֆարիդի նման ազերի լրագրող կոչվածներին որ կան...Ինչքան այսքան դեբիլություն տպեն և հիանան իրենց "բացահայտումներով",այնքան մեզ լավ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել