Սիրուց ատելություն մեկ քայլ է և հակառակը...

Քառյա՞կ, թե՞ ի վերջո եռյակ: Հաստատ եռյակ: Երեկ դաշնակցականները մեկը մյուսի հետևից պարզ տեքստով ասացին, որ մենք այն երեք կուսակցությունների հետ չենք պատրաստվում դեռ համագործակցել: «Ես շատ կցավեմ, եթե եռյակը հոկտեմբերի 10-ին դեմ արտահայտվի սահմանադրական փոփոխություններին», «Սահմանադրական փոփոխություններին դեմ կանգնողը վնասում է պետության զարգացմանը» ահա դաշնացականների լարծիքը: Ի՞նչ եք կարծում այսքանից հետո ՔԱՌՅԱ՞Կ:

ՀԱԿ-ը ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» սիրում էին ՀՅԴ-ին՝ այժմ ատոմ են ու ոնց կարան խփում են ՀՅԴ-ին: Ստացվում է սիրուց ատելություն մեկ քայլ է ու մեր պապերը չեն սխալվել դա ասելով: Բայց մեր պապերը մի բան էլ են ասել, որ ատեությունից սեր էլ է մեկ քայլ, այստեղ հիշում ենք Ֆոլեյբոլի Ֆեդերացիան ու ասում ենք ՕԵԿ հույսդ չկորցնես:

Շոտլանդիայի հանրաքվեն մի քանի դրական բան տվեց Հայ հասարակությանը: Առաջինը մենք իմացանք, որ մեր ԱԳՆ-ն կա ու գործում է: Երկրերդ մարդկանց մի մասը իմացավ «Braveheart»-ի մասին: Երրորդ այդ նույն մարդիկ իմացան, որ Ուիլամ Ուլսի դերակատարը Մել Գիպսոնն է: Ասում եմ, որ աշխարհում սենց հանրաքվեներ շատ լինեն՝ լավ զարգացած ազգաբնակչություն կձևավորենք:

«ԿԻԼ ԴԻՄ»-ի ստեղծագործական խումբը անիմացիոն տեսքով ներկայացրեց «ԿԻԼ ԴԻՄԻ» նոր սերիան ու չնայած, որ այն մուլտֆիլմ է, այնտեղ շատ ճիշտ է դասավորված ամեն ինչ ու յուրաքանչյուր մեսիջ պարզ ու հասկանալի է: Ապրի ստեղծագործական խումբը: Դե Սելին Դիոնի երգի ռեմիքսի մասին խոսք չկա:Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել