Apple-ը միգուցե հատուկ «հասանելիության» հնարավորություններ է ավելացրել նոր iPhone 6 -ում, բայց արդյոք կօգնի դա Բրիսթոլից մի տղամարդու նորից հասնել իր կնոջը, ումից բաժանվել էր վերջերս։ Լեհաստանում ծնված տղամարդը չմանրամասնեց բաժանության պատճառները, բայց բացատրեց, որ նա ամենալավ ամուսինը կամ հայրը չի եղել։ «Ես չգիտեի, թե ընտանիքը ինչ կարևոր է ինձ համար, դրա պատճառով շատ սխալներ թույլ տվեցի։ Ու ես ուզում եմ ներողություն խնդրել իմ կնոջից և աղջկանից, որ այնքան լավը չեղա, ինչքան կարող էի»։ Ասաց Վլոդարսկին լրագրողներին։ Հեռախոսը կարևոր է նրա համար, որովհետև ինչպես ինքն է ասում, երբ կնոջը iPhone նվիրեց 2 տարի առաջ նա շատ ուրախացավ։ Հիմա նա համոզված է, որ կինը ավելի կուրախանա նոր iPhone-ից։ «Կինս ասաց որ շատ կուզենար ունենալ նոր iPhone 6, որովհետև այն մեծ էկրան ունի, բայց հասկացավ, որ մենք մեզ այդպիսի ճոխություն չենք կարող թույլ տալ։ Ինչպես հայտնի դարձավ Վլոդովսկին գործազուրկ է առողջական խնդիրների պատճառով, բայց պատրաստ է վճարել նոր հեռախոսի համար կրեդիտ քարտից։ «Ես ուզում եմ ասել, մի գուցե մի օր դու կհասկանաս... ես կարող եմ նորից լավը լինել». ասաց նա։ « Չգիտեմ, մի գուցե դու վստահես ինձ նորից։ Կներես»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել