Դաշնակցությունը հայտարարում է, որ գործող իշխանությունը միշտ էլ կարողացել է գործող սահմանադրությամբ վերարտադրվել, ինչու պետք է փոխի այդ սահմանադրությունը միայն այդ նպատակի համար: 
Հատուկ դաշնակցության համար բացատրում եմ իրավիճակը: Իհարկե, իշխանությունն այս սահմանադրությամբ էլ է կարող վերարտադրվել, ինչպես 2008-ին ու 2013-ին դա եղավ, սակայն հիմա ոչ թե իշխանության, այլ անձամբ Սերժ Սարգսյանի վերարդատրման հարցն է դրված: Լևոն Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը երրորդ անգամ չեն վերարտադրվել, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ով ցանկանում է պահել իշխանությունը արդեն ԱԺ նախագահի կարգավիճակով: Դա է տարբերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել