Как по подписи определить характер человека!!!Իրականում, պարտադիր չէ մարդուն երկար ճանաչել, որպեսզի իմանալ նրա բնավորությունը: Երբեմն բավական է պարզապես խնդրել նրան ստորագրել, իսկ յուրաքանչյուր մարդու ստորագրությունը ինդիվիդուալ է ու ինքնատիպ: Դրանցում կարելի է գտնել այս կամ այն առանձնահատկությունները, որոնք խոսում են մարդու բնավորության գծերի մասին: Հոգեբանները պնդում են, որ ստորագրության միջոցով բավականին ճշգրիտ պատկերացում է հնարավոր կազմել նրա բնովորության մասին:

Ձեզ ենք ներկայացնում հայտնի ամերիկացի հոգեբան Ջեյմս Ռասկինի ուսումնասիրության արդյունքնեը, որոնց միջոցով դուք էլ կարող եք կարդալ մարդու բնավորությունը նրա ստրոգրության մեջ:

Ռասկինը 40 հիմնական պարամետրեր է առանձնացրել ստորագրության մեջ, որը մենք դասկարգել ենք, որ ավելի հեշտ ընկալելի լինեն:

1. Ստորագրության չափսը
ա) Ընդարձակ ստորագրությունը խոսում է տվյալ մարդու գլոբալ մտածողության հակվածոււթյան մասին:
բ) Կոմպակտ ստորագրությունը խոսում է առարկայական մտածողության մասին:

2. Длина подписи:
ա) Երկար ստորագրությունը վկայում է այն մասին, որ տվյալ մարդը սովոր է խորանալ խնդրի մեջ, նստակյաց է, երբեմն չափից ավել բծախնդիր ու ձանձրալի:

բ) Կարճ ստորագրություն խոսում է իրադարձությունների ընթացքը արագ հասկանալու ունակության մասին: Նման մարդիկ սովոր չեն մոնոտոն աշխատանքին:

3. Ստորագրության տիպը
ա) Կլորավունը խոսում է մարդու փափկասրտության, բարության ու հավասարակշռվածության մասին:

բ) Անկյուններով ստորագրությունը վկայում է անհանդուրժողականության, պատվախնդրության, դյուրագրգիռության, համառության, անլախության մասին:

4. Տառերի միջև եղած միջակայքը
ա) Մեծ միջակայքերը խոսում են առատաձեռնության ու ծախսելու նկատմամբ թուլության մասին:
բ) Մոտիկ գրված տառերով կարելի է ճանաչել ժլատ մարդուն, հատկապես, եթե տառերն էլ փոքր են:

5. Ստորագրության մեջ տարբեր էլեմենտների առկայությունը
ա) Օղակը վկայում է կպչուն մտքերի առկայության մասին:
բ) Ոլորանները վկայում են զգուշավորության մասին:
գ) Պատկերների առկայությունը վկայում են ստեղծագործական մատածողության մասին:
դ) Տարրերի միավորումըվկայում են գործունեության համատեղելիության հասնելու ձգտման մասին:

6. Ստորագրության թեքվածություն
ա) Դեպի ձախ թեքվածությունը վկայում է ինքնակամության և վառ նահատականության մասին

բ) Դեպի աջ թեքվածությունը վկայում է հավասարակշռվածության և ընկալունակության մասին:
գ) Ուղիղ ստորագրությունը խոսում է զսպվածության և ուղղամտութան մասին:
դ) Տարատեսակ թեքվածությունը խոսում է անազնվության ու ինքնամփոփության մասին:
ե) Պառկած տառեերը վկայում են լուրջ հոգեկան խնդիրների մասին:

7. Վերջին շտրիխի ուղղվածությունը
ա) Դեպի վեր՝ լավատես է 
բ) Դեպի վար՝ վատատես է
գ) Ուղիղ՝ հավասարակշռված բնավորություն

8. Ստորագրության «պոչի» երկարությունը

Որքան ավելի երկար է «պոչը», այնքան ավելի անհանդուրժողական է մարդու այլոց կարծիքների հանդեպ: Դա նաև շրջահայացության ու զգուշավորության մասին է մկայում: Որքան ավելի կարճ է պոչը, այնքան ավելի անհոգ է մարդը:

9. Ստորագրության ընդգծում
ա) Նորքևից՝ ինքնասիրություն, նեղացկոտություն, այլոց կարծիքներից կախվածություն:
բ) Վերրից՝ հպարտություն ու սնապանծություն:
գ) Ջնջված ստորագրություն՝ ինքնաքննադատություն, դժգոյություն սեփական անձի հանդեպ, կասկածամտություն:

10. Սիմետրիկության նշաններ
ա) Սիմետրիկությունը խոսում է վստահելիության մասին:
բ) Ասիմետրիկությունը վկայում է անկայուն բնավորության մասին և անկայուն տրամադրության մասին:
գ) Թռիչքային սիմետրիկությունը վկայում է էմոցիոնալության և անհավասարակշռության մասին:

11. Բարդություն ու պարզություն
ա) Պարզ ստորագորթյունը վկայում է նրա մասին, որ մարդն ապրում է «Խնդիրներ չկան» սկզբունքով:
բ) «Ծանրաբեռնված» ստորագրությունը վկայում է ծանր բնավորություն:
գ) Օրիգինալությունը վկայում է ստեղծագործական պոտենցիալի մասի:

12. Ընթեռնլիություն
Որքան ավելի ընթեռնելի է ձեռագիրը, այնքան ավելի բաց բնավորություն ունի դրա տերը:

13. Սեղմվածություն աստիճանը
ա) Չափից ավելի պինդ սեղմված գրչով արված ստորագրությունը խոսում է ագրեսիվության մասին:
բ) Թույլ սեղմվածությունը վկայում է գաղտնապահության մասին:
գ) Ուժեղը՝ վստահության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել