Մեր օրերում լրատվամիջոցների հիմնական ուշադրությունը սևեռված է կիբերհանցագործությունների վրա, բայց մինչ օրս էլ կազմակերպված հանցավոր խմբավորումները շատ ավելի շատ կեղտոտ փողեր են աշխատում թմրանյութերի, մարմնավաճառության և այլ ապօրինի բիզնեսների վրա:

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 5 խոշորագույն կազմակերպված հանցավոր խմբավորումներև և նրանց հիմանկան եկամուտն ապահովող ապօրինի բիզնեսները: Իհարկե, կազմակերպված բառը հաչաբերական է հանցավոր խմբավորումների պարագայաում, որովհետև դրա մեջ ներառվում են մի քանի տասնյակ անդամ ունեցող թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորումներն էլ, մի քանի հազար անդամ ու բարձր ինքնակազմակերպվածություն ունեցող ճապոնական Յակուձան էլ: Ուստի 5-յակը հարաբերական է ու եկամուտներն էլ մոտավոր են հաշվարկված:

1. Յամագուչի Գումի. Եկամուտը՝ 80 միլիարդ դոլար


Աշխարհի խոշորագույն հանցավոր խմբավորումը Յամագուչի Գումին է, որը հայտնի է նաև որպես Յակուձա, ինն իրականում մաֆիա բառի հոմանիշ կարելի է համարել: Յամագուչի Գումիի հիմնական եկամուտներն ապահովում է թմրանյութերի թրաֆիկինգը, իսկ մյուս խոշոր եկամուտներ ապահովող բիզնեսներն են կազինոներն ու դրամաշորթությունը, ինպես նաև վեճերի ու կոնֆլիկտների հարթումը:

Յակուդզան մի քանի հարյուր տարվա պատմություն ունի: Այն հանդիսանում է աշխարհի ամենակազմակերպված հանցավոր սինդիկատներից մեկը: Ի տարբերություն այլ արևելաասիական խմբավորումների, ինչպես ասենք չինական Տրիադան է, որն իրականում իրարից գրեթե անկախ ու հիմնականում ընտանեկան սկզբունքով կառուցվող հանցավոր խմբարումների կոնգլոմերատ է, Յակուդզան խիստ հիերարխավորված կառույց է, որի անդամները պարտավորվում են ցմահ իրենց ողջ գործունեությունը ծառայեցնել Յակուձային:

Ու չնայած այն հանգամանքին, որ ճապոնական իշխանությունները անխնա պայքարում են Յակուձայի դեմ, դա չի խանգարում նրանց հսկայական եկամուտներ ունենալ իրենց ապօրինի գործունեությունից:

2. Սոլնցեվյան եղբայրություն. Եկամուտը՝ 8,5 միլիարդ դոլար


Ռուսական մաֆիայի խմբավորումները հանդիսանում են Յակուձայի հակապատկերը՝ կազմակերպված հանցավորության սպեկտրում: Ռուսական ԿՀԽ-ներին հատուկ է ապակենտրոնացվածությունը: Սովորաբար, խոշոր խմբավորումն ունենում է 10 իրարից առանձին կիսանկախ բրիգադներ: Այդ բրիգադների կողմից հավաքվող փողը հոսում է դեպի 12 հոգուց բաղկացած խորհուրդը, որը պարբերաբար հանդիպում է աշխարհի տարբեր ծայրերում ու քննարկում իրենց հետագա գործունեությունը:

Հաշվարկված է, որ Սոլնցևյան բռատվան ունի մոտ 9000 անդամ, իսկ դրանց հիմնական եկամուտն ապահովող կետերը թմրանյութերի և մարդկանց թրաֆիկինգն է: Հատկապես ռուսկան ԿՀԽ-ները ուժեղ դիրքեր ունեն Աֆղանստանից հոսացող հերոինի գետրի վրա, որի 12 տոկոսը սպառվում է ռուսաստանում, մինչդեռ Ռուսաստանի բնակչությունը կազմում է ընդամենը աշխարհի բնակչության 0,5 տոկոսը:

3. Կամորրա. Եկամուտը՝ 4,9 միլիարդ դոլար


Ճիշտ է, իտալո-ամերիկյան մաֆիան բավականին զիջել է իր դիրքերը՝ տասնամյակներ շարունակ ընթարկվելով ամերիկյան իրավական հակազդեցությանը, սակայն իտալական մաֆիան հին աշխարհում շարունակում է ուժեղ մնալ: Չնայած Իտալայում էլ տարիներ շարունակ նրանց դեմ ծավալված պայքարի, 2013 թվականի հետազոտությունները ցույց են տվել, որ իտալական մմաֆիայի 4 հիմնական ընտանիքների կողմից կառավարվող ԿԽՎ-ները տարեկան 33 միլիարդ դոլար եկամուտ են ունենում:

Կոմորան այս 4 ընտրանիքներից ամենահաջողակն է և ունի մոտ 4,9 միլիարդ դոլար տարեկան եկամուտ, որը գոյանում է հիմնականում սեքսուլ շահագործման, զենքի ու թմրանյութերի վաճառքի, մաքսանենգության, դրամաշորթությունների ու ապօրինի վիճակախաղերի բազմաթիվ բիզնեսներից: Կոմորան այս ոլորտները վաղուց է վերահսկում:

Կոմորայի գլխամասը Նեապոլում է և այն հիմնվել է 19-չդ դարում: Սկզբում այն բանտային խմբավորում էր, իսկ երբ դրա անդամները սկսեցին ազատվել, սկսեցին «պահպանողական» ծառայությունների մատուցել Իտալիայում, որտեղ 18-րդ դարում արյունալի քաղաքական բախումներ էին և միևնույն ժամանակ հանդես էին գալիս, որպես աղքատ իտալացինեի շահերը պաշտպանող քաղաքական ուժերի ուժային թև:

4.Նդրաղետա. Եկամուտը՝ 4,5 միլիարդ դոլար


Կազմակերպված հանցավոր այս մի խմբավորումը ևս իտալական է ու դրա գլխամասը Կալաբրի քաղաքում է: Այն երկրորդ  կլանն է իտալական մաֆիայում՝ Կոմորրայից հետո: Այն իր անունը կառուցել է շնորհիվ Հարվային Ամերիկայի հետ ունեցած կապերի, ինչի շնորհիվ, այս ԿՀԽ-ն վերահսկում է Եվրոպայում կոկաինի վաճառքի մեծ մասը: Այն նաև ուժեղ կապեր ուներ ԱՄՆ-ում ու կանգնած էր Նյու Յորքում գործող Գամբինո ու Բոննանո ընտանիքների թիկունքում:

5. Սինալո կարտել. Եկամուտը՝ 3 միլիարդ դոլար


Սինոլան Մեքսիկայի խոշորագույն թմրանյութերի կարտելն է և մեկը՝ մի քանի ԿՀԽ-ներից, որոնք տեռորի են ենթարկում Մեքսիկայի բնակչությանը: Սինալոյի հաջողության գաղտնիքը այն է, որ այն միջնորդ օղակն է հարավամմերիկյան թմրադիլերների ու Ամրիկայի թմրանյութերի շուկայի միջև: ԱՄՆ-ում հաշվարկել են, որ ամերիկայում տարեկան 100 միլիարդ դոլարի թմրանյութ է վաճառվում, որից 6,5 միլիարդը վերադառնում է Մեքսիկա, իսկ դրա գրեթե կեսը բաժին է ընկնում Սինալո կարտելին: Չնայած, որ փետրվա ամսին ձերբակալվեց կարտելի առաջնորդը, կարտելը խուսափեց ներքին արյունահեղությունից՝ ժառանգորդի դիրքը վիճարկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել