Գեղարվեստի համալսարանն ավարտելուց հետո իսպանացի նկարիչ Խայմե Սանխուան Օկաբոն այնպիսի սուր ֆինանսական ճգնաժամ ապրեց, որ չէր կարողանում անգամ նկարելու համար անհրաժեշտ նյութեր գնել։ Արդեն 4 տարի էր, ինչ Խայմեն հրաժեշտ էր տվել գեղանկարչությանը, երբ նրան iPad նվիրեցին։ Այդ iPad-ը հիմնովին վերափոխեց նրա կյանքը։ Ներկայումս այդ երիտասարդ նկարիչը իր պլանշետի օգնությամբ ռեալիստական թվային նկարներ է ստեղծում՝ օգտագործելով իր մատներն ու վառ երևակայությունը։ Օկաբոյի թվային գեղանկարների ամենաուշաագրավ հատկանիշն այն է, որ սյուրռեալիզմն ու հիպերռեալիզմը ներդաշնակորեն միաձուլված են նրա ստեղծագործություններում։ Օկաբոն հազարավոր ժամեր է ծախսել իր թվային գեղանկարների վրա։ Իր հետ անցկացված հարցազրույցներից մեկի ընթացքում նա նշել է.

Այս սարքի շնորհիվ ես ստուդիայի կարիք չունեմ։ Կարիք չկա նաև գնել որոշակի նյութեր իմ գեղանկարները ստեղծելու համար։ Ես մինչ այժմ աշխատանք չունեմ, սակայն հիմա ես ինձ արդեն ողջ եմ զգում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել