Եթե Հայաստանում անցկացվեր ինչ որ քվեարկություն, որտեղ արվեր այն, ինչ արվեց Շոտլանդիայի անկախության հանրաքվեի պարագայում, Հայաստանին կգամեին անարգանքի սյւոնին ու արդյունքները ճանաչելու մասին խոսք անգամ չէր կարող գնալ: Նենց հետաքրքիր մանրամասներ նոր կարդացի քվերակության մասին: Մի քանիսը թարգմանեմ.

- Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցել են 16 տարեկան և բարձր անձինք:

- Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցել են ԵՄ-ի այլ երկրների այն քաղաքացիները, ովքեր բնակվում են Շոտլանդիայում ու չեն հանդիսանում Բրիտանաիայի քաղաքացի:

- Քվեարկությունը գաղտնի չի եղել:

- Թույլ է տրվել հեռակա քվեարկություն՝ փոստի միջոցով, ինչպես նաև քվեարկություն՝ հարազատների փոխարեն: Արդյունքում, հանրաքվեի 4,2 միլիոն մասնակիցներից 800,000-ը, այսինքն մոտ 20 տոկոսը՝ հեռակա է քվեարկել:

- Քվեաթերթիկ ստանալու համար անձ հաստատող փաստաթուղթ չեն պահանջել, բավական էր միայն անուն ասել ու ոչ մի տեղ չստորագրել (զարմանալի չի, որ կառուսելը չգիտեն ինչ բան ա, ինչների՞ն ա պետք կառուսել):

- Միևնույն ժամանակ, էկզիթ փոլերն արգելված են, արգելված են նաև ցանկացած տիպի նկարահանումներ՝ ընտրատեղամասում:

Վաու... աչքիս ՀՀԿ-ն մասսայաբար տեղափոխվի Շոտլանդիա ու հաջորդ ընտրություններին կլինի ՄԲ իշխող կուսակցությունը:ՃՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել