Մերկ քնելու 4 առավելություններըAroxj.am-ը գրում է․

Բազմաթիվ մարդիկ ուղղակի սովորություն ունեն մերկ քնելու: Ու պարզվում է, ոչ առանց հիմնավորման: Եթե նրանք դա անում են պարզապես սովորության արդյունքում, ապա գիտնականները սա ուսումնասիրում են առողջության տեսանկյունից: Մասնագետները կատարել են մի շարք ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է մերկ քնելը ազդում առողջության վրա: Aroxj.am-ը ներկայացնում է 4 պատճառ,  թե ինչու է առողջարար մերկ քնելը:

Ազատում է ցավերից

Հագուստը խոչընդոտում է արյան շրջանառությանը, դա է պատճառը, որ մենք հաճախ արթնանում են կրծքավանդակի կամ փորի շրջանում <<ծանրության>> զգացումով: Առանց հագուստի քնելու դեպքում, արյան շրջանառությունը ավելի արդյունավետ է տեղի ունենում: Նյարդային հանգույցները որոնք տեղակայված են կրծքավանդակի ու որովայնի շրջանում իրենց ավելի հարմարավետ են զգում: Առանց հագուստի քնելը նպաստում է հատկապես կրծքավանդակի ու որովայնի շրջանում ցավերից ազատվելու համար:

Նպաստում է երիտասարդացմանը

Քունը դեռ չի նշանակում ամբողջ օրգանիզմի պասիվություն: Այո, իհարկե, օրգանիզմը ավելի պասիվ է, քան օրվա ընթացքում, սակայն դա չի նշանակում, որ պրոցեսները կանգնում են: Այդպիսով, մերկ քնելու դեպքում դուք օրգանիզմին ազատում եք ավելորդ ճնշումից, հեշտացնում եք թթվածնի մուտքը մաշկ և արագացնում եք ռեգենեռացիայի գործընթացը: Ձեր ճարպագեղձերը ավելի արդյունավետ են աշխատում և նպաստում եմ մաշկի փոփոխման ու երիտասարդացման պրոցեսին: Ինչն իր հերթին նպաստում է նյութափոխանակությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել