1  Չիանգ Մայ, Թայլանդ 


Թայլանդը զբոսաշրջիկներին շատ բան ունի առաջարկելու. Բանկոկի ակտիվ ու բազմազան գիշերային կյանքից մինչև Կոհ Տաոյի կամ Կոհ Սամուի դրախտային խաղաղ կզիները։ Իսկ մշակույթի սիրահար զբոսաշրջիկները պետք է անպայման այցելեն Չիանգ Մայ, որը հաճախ անվանում են «Հյուսիսի վարդ»: Այստեղ են գտնվում բազմաթիվ բուդդիստական տաճարներ, որոնք կողք կողքի շարված են փողոցներով, որոնցից մի քանիսը նույնիսկ բաց են զբոսաշրջիկների համար, ովքեր կարող են բուդդիստ վանականների հետ զրուցել՝ նրանց հարցեր ուղղելով կրոնի ու մշակույթի մասին։ 
Քաղաքում նույնիսկ գիշերային ժամերին  կարող եք այցելել մարդաշատ ավանդական շուկաները։ Այստեղ կրող եք նաև վայելել ավանդական հարուստ խոհանոցը, մասնակցել մշակութային փառատոններին, ինպիսին օրինակ Յի Պենգն է, որի ժամանակ միլիոնավոր փոքրիկ լուսամփոփներ են վառվում ու երկինք բաց թողնվում։

 2  Քաթմանդու, Նեպալ



Նեպալը  հայտնի է Էվերեստով ու բազմաթիվ ճամբարային արշավներով, որը բազմաթիվ լեռնագնացների ու արշավականների համար իսկական դրախտ է։  Սակայն Քաթմանդուի հովիտը շատ բան ունի առաջարկելու մշակույթի սիրահարներին։ Քաթմանդուի Դուրբար հրապարակում կարող եք քայլել  թագավորական պալատներում, Նեպալի Ապրող աստվածուհու տաճարի՝ Կումարի Բահալի բակում կամ էլ քայլել բազմակի տանիքներով տաճարների վրա ու վայելել բացվող գեղեցիկ բնապատկերները։ Քանթմանդուի մոտ է գտնվում Բոդհանաթ գյուղը, որտեղ գտնվում է բուդդիստների ուխտագնացության կարորագույն վայրերից մեկը։ Կարող եք այցելել նաև Քաթմանդույի հին թաղամաս, որն ամբողջովին այլ ժամանակներ է տեղափոխում իր ճարտարապետությամբ։

 3  Պրահա, Չեխիա

Եվրոպական այս քաղաքը հայտնի է արվեսստի բազմամզանությամբ, գոթական ճարտարապետությամբ ու պատմությամբ։ Գեղեցիկ քանդակները զարդարում են հանրային հրապարակները։ Այստեղ բազմաթիվ բաներ կան, որ կարելի է անել քաղաքի ՀԻն թաղամասերով զբոսնելով ու վայելելով կոլորիտային մթնոլորտը։  14-րդ դարում Պրահան Հռոմեական կայսրության մայրաքաղաքն էր ու այն հրաշալի կերպով պահպանել է հինն ու համադրվել նորի հետ։
Այստեղ կարելի է գտնել գոթական Սբ․ Վիտուս տաճարը, բարոկկո ոճի Սբ Նիկոլաս եկեղեցին, հեքիաթային Պրահայի դղյակի համալիրը՝ թանգարաններով ու պատկերասրահներով, ինչպես նաև բազմաթիվ այլ պտմական կառույցներ։ Քաղաքը հայտնի է նաև աշխարհին թողած երաժշտության ու օպերյին հարուստ ժառանգությունով։

 4  Ամման,Հորդանան


Ամմանը զարմացնում է զբոսաշրջիկներին իր կոսմոպոլիտ մշակույթով, որը ժամանակակիցի ու ավանդականի գեղեցիկ համաձուլում է ներկայացնում իրենից։ 
Ամմանը աշխարհի մենահին բնակեցված քաղաքներից մեկն է ու շատ բան կարող է առաջրկել պատմութան սիրահարներին։ Ամմանի Ցիտադելից կարելի է վայելել բացվող քաղաքային անկրկնելի բնապատկերների տեսարանները, կարող եք այցելել Հերակլեսի տաճար, 8-րդ դարի Ումայադի պալատ, ինչպես նաև Դարաթ Ալ Ֆունուն պատկերասրահ, որի շենքը կառուցվել է 1920-ականներին։ Քայլեք Ամմանի Ծիածանի փողոցով ու ականատես եղեք քաղաքի հարուտս մշակույթին։ Այստեղ կարող եք տեսնել բազմաթիվ սրճարանների, բուտիկների, պատկերասրհների, բարերի, ինչպես նաև արվեսագետներից գնել իրենց ձեռքի աշխատանքները բացօթյա ցուցահանդեսներից որոնք կազմակերպվում են ամեն շաբաթ։

 5  Մարակեշ, Մարոկկո


Քայլեք Մարակեշի լաբիրինթոսի նման խճճված փողոցներով ու հետազոտեք հին քաղաքի բացօթյա շուկաները։ Այցելեք ավանդական արևելյան բաղնիքներ։ Իսկ քաղաքի հրապարակում կարող եք տեսնել օձ հմայողներին, հինայի արվեստագետների, երաժիշտների, փողոցային արվեստագետների, ու այնպիսի կենսափորձ ապրել որ ուրիշ ոչ մի տեղ չեք ապրի։  Այցելեք մզկիթներ, պալատներ, սրբավայրեր, դամբարաններ ու դղյակներ, ինչպես օրինակ Պալայս ել-Բադին, Պալայս դե լ Բահիան,Կոբբ Բաադինը, Սաադյան դամբարանները ու բազմաթիվ թանգարններ ու պատկերսրահներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել