Տանգոն մենակ չեն պարում ...

Չեմ հասկանում ադրբեջանական կողմը ինչ տիպի թքած ունի ԵԱՀԿ-ի վրա, որ նրանց մշտադիտարկումներից անմիջապես հետո սկսում են կրակել մեր դիրքերի վրա: Ավաղ երեկ մենք մեր տղեքից մեկին կորցրեցինք: Ցավում եմ, որ մեր ոխերիմ «բարեկամը» ոչ մի կերպ չի հանգստանում, իսկ սրա վերջը նրանց համար կարող է ողբերգական ավարտ ունենալ: Ցավակցում եմ բոլորիս: Մեր զինվորի մահը չպետք է մոռացվի:

Տանգոն մենակ չեն պարում, այն երկուսով են պարում, ինչ եմ ուզում ասել՝ բոլորս էլ գիտենք, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կոնկրետ տանգո են պարում, իսկ ժառանգությունը դամ է պահում զույգ չունենալու պատճառով: Կամ Ժառանգությունը կառանձնանա կամ նրա համար զույգ պետք է գտնեն, իսկ դաշտում ազատ մնացած զույգեը Ագրարային համալասարանում շինարարությամբ զվաղված ՕԵԿ-ն է:

Եռյակի ներկայացուցիչները դանակները հանել ու հասել են ՀՅԴ-ի վրա:Այ մարդ դուք ուրիշ ձև եք մտածում էս մարդիկ ուրիշ: Եռյակի կուսակցությունները, որ երեկ չէ առաջին օրն են բացվել խելք են սովորացնում մեկ դարյա պատմություն ունեցող քաղաքական ուժին: Խնդալու չէ լացելու է:

Շոտլանդացիք գիպ գիպ ուռա ասեցին, աշխարհի ուշադրությունը գրավեցին իրանց վրա, որ չանկախանան : Չնայած 54-46 տոկոս է եղել ու սա նշանակում է, որ եթե հիմա չէ, ապա մոտ ապագայում Շոտլանդիան կանկախանա: Ընդհանրապես անկախանալու են նաև ՌԴ կազմում գտնվող շատ ինքնավար պետություններ, ԱՄՆ-ի որոշ նահանգներ, դա անխուսափելի է: Աշխարհի քարտեզը պետք է փոխվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել