Պարզվում է, որ ՀՀԿ “Երիտթևի” ոչ “երիտ” առաջնորդը ամեն կուսակցությունում ինչ-որ թև է տեսնում:
Լինելով նախկինում “Տիգրան Սարգսյանի թևի” ներկայացուցիչ, դրանից առաջ բոլորովին այլ “թև” ներկայացնելով, իսկ Տիգրան Սարգսյանից հետո էլ վարպետորեն այլ “թևում” հանգրվան գտած Կարեն Ավագյանը ամեն “թևում” մաքսիմալը արել է գոնե “Երիտթևից” չզրկվելու համար, քանի որ հիմարն էլ է հասկանում, որ հայտնի փուչիկների դեպքից հետո Կարեն Ավագյանը կարող էր հանգիստ զրկվել ՀՀկ բոլոր “թևերից” և անգամ իր անձնական “թևերից”: 
Բայց հասկանալի է, թե քանի “թև” մտավ-ելավ Կարեն Ավագյանը, որ գոնե “երիտթև”-ը պահի:
Հիմա “թևերի” մասնագետ Կարեն Ավագյանին, որը փուչիկների դեպքից հետո երևի տառապում է ամնեզիայով, հիշեցնենք, որ ՀՀԿ-ում կան բազմաթիվ “թևեր”, և անգամ ինքը չի կարող գոնե փոքր-ինչ երաշխավորել, որ հենց ՀՀԿ-ի ամենատարբեր “թևեր” կարող են, թեկուզ քողարկված, մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Ով ով, բայց “երիտթև”-ի առաջնորդ Կարեն Ավագյանը պետք է մի քիչ գոնե տեղյակ լիներ ՀՀԿ-ի “թևերից”:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել