Այս տաճարը գտնվում է Ռումինիայի Արճեշ քաղաքում: Ըստ պատմական աղբյուրների այն կառուցել են հայերը: Թե՛ արտաքին և թե՛ ներքին առումներով այն շատ գեղեցիկ և շքեղ է: Սակայն նկարի հրապարակումը այլ նպատակ ունի: Տաճարը ռումինացիների համար շատ կարևոր և մեծ նշանակություն ունի, ինչպես մեզ համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Օրեր առաջ այցելեցինք այս տաճար, և զարմանքս մեծ էր..... Մուտքը տաճար արժեր երկու լեյ, հայկական դրամով մոտ երկու հայրուր քառասուն դրամ: Սակայն ժողովուրդը շարունակում էր գալ ու գալ, եվ դռան մոտ հերթ էր գոյացել ներս մտնելու համար: Իսկ տաճարի կողքին գտնվող եկեղեցում, ուր այդ պահին ծամերգություն էր տեղի ունենում, խորանից մի երեք մետր հեռավորության վրա վածառվում էին տեսակ-տեսակ զարդեր, սբապատկերներ: Այդ պահին հիշեցի, թե քանի-քանի հոգուց եմ լսել, թե ինչու են մեր եկեղեցիներում մոմ վաճառում: Եվ մի պահ պատկերացրի, որ հանկարծ մեզ մոտ մուտքը դրամով լիներ, մեր ժողովուրդը ինչ կաներ: Բայց եվ այնպես ոչ մի ռումինացի այդ պահին չէր բողոքում, որ պետք է գումար վճարի, եվ, որ ամենակարևորն է, երբեք հավատքը չի կորցնում: Այդ պահին ես հպարտ էի, որ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ, որովհետև իմ եկեղեցին վաճառքի տուն չէ, բայց միևնույն ժամանակ ափսոսանք զգացի, որ իմ հայ ժողովուրդը այքան էլ նվիրված չէ եկեղեցուն և առիթը բաց չի թողնում փնովելու եկեղեցին և եկեղեցական դասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել