Ու կային ռոմանտիկներ, ովքեր հավատում էին, որ Մեծ Բրիտանիայի կազմից ինչ որ մաս կառանձնանա: 1982 թ.-ին Բրիտանիայի նավատորմը ամեն գնով հետ բերեց 12 հազառ ք.կմ տարածք զբաղեցնող Ֆոլկլենդյան կզղիները, և այսօր պետք է թողներ, որպեսզի 79 հազար ք.կմ տարածք զբաղեցնող Շոտլանդիան վերցնի ու անկախանա՞: Կամ Հյուսիսային Իռլանդիան, որի բնակչությունը նույնպես 20-րդ դարի կեսին ցանկանում էր առանձնանալ Մեծ Բրիտանիայից, բայց արդյունքում կնքվեց «Բելֆաստյան համաձայնագիրը» և ամեն ինչ ընկավ իր տեղը, Հյուսիսային Իռլանդիան էլ մնաց Բրիտանիայի կազմում: 
Շոտլանդիան Ղրիմ չէր, Բրիտանիան էլ՝ Ուկրաինա: Այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է. սկսած սահմանների գծումից մինչև ժառանգության կիսում: Նա այսպես, թե այնպես ինքնավար է, ունի սեփական խորհրդարանը, իրավական համակարգն ու եկեղեցին: Շոտլանդիան 90-ականների Արցախ չէ, որտեղ տեղացիներին կոտորում էին: 
5 միլիոն բնակչության միայն 46% կողմ եղավ անկախանալուն, մնացածը նախընտրեցին մնալ այնպես, ինչպես կա: Ի դեպ, Շոտլանդիայի բնակչության 45% ունի բարձրագույն կամ հետբուհական բարձրագույն կրթություն, ինչը եզակի երևույթ է աշխարհում: Այսինքն, այնտեղի բնակչության կեսից ավելի կրթված և բանիմաց մարդիկ են, ովքեր 5000 դրամով ձայն չեն ծախի ու կգիտակցեն իրենց ձայնի արժեքը:
Իմ զուտ սուբյեկտիվ կարծիքով ճիշտն էլ դա էր: Որքան էլ մեծ եկամուտներ ունենա Շոտլանդիան կամ Բասկերի երկիրը, միևնույնն է՝ անկախության հետ միաժամանակ նրանք բավականին մեծ դժվարությունների առաջ են կանգնելու. սկսած ԵՄ-ից դուրս գալուց, վերջացրած միջազգային ինտեգրմամբ:
Մեր ոգևորությունն էլ անտեղի էր. վերջին հաշվով, Շոտլանդիայի անկախությամբ Արցախը ոչինչ չէր շահելու: Չմտածեք, թե Մեծ Բրիտանիան ճանաչելով Շոտլանդիայի անկախությունը, կճանաչեր նաև Արցախի, Ղրիմի, Աբխազիայի, Հրվ. Օսեթիայի և մնացած չճանաչված պետությունների անկախությունը: Դա երբեք չի լինի, քանի կան գերտերությունների շահեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել