Newsbook.am-ը գրում է.

Ջոն Քենտիլը, ով թվով երկրորդն պատադն է, որ պատանդ է վերցվել «Իսլամական պետություն» խմբավորման անդամների ձեռքով, բանակցելու կոչով դիմել է Բրիտանիայի կառավարությանը, գրում է Daily Mail պարբերականը: Դեռ իրեր առաջ 100 մուսուլման առաջնորդ խնդրանքով դիմել էին ահաբեկչական խմբավորմանը` ազատ արձակելու բրիտանացի հումանիտար աշխատակցին, իսկ այսօր արդեն ևս մեկ պատանդի մասին է լուր տարածվել: Տեսանյութի մեջ Քենտիլն ասում է, որ ինքը Սիրիա է եկել 2012 թ-ի նոյեմբերին: Հենց այդ ժամանակ է առևանգվել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից: Քենտիլը քննադատել է պատերազմը` ընդդեմ «Իսլամական պետության»: Վերջինս տեսանյութում ասում է նաև, որ ինքն ու մյուս պատանդները լքված են իրենց կառավարության կողմից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել