Հին Հունաստանում բռնցքամարտ ժամանակ մարզիկները ձեռնոցների փո՚խարեն կրում էին այսպես կոչված ցեստուսներ:Այն պատրաստված էր կաշու փոքր կտորից` ամրացնելով մետաղյա որևէ նյութի կտոր: Պատկերացրեք հարվածը ցեստուսով և ինչ էր սպասվում հակառակորդին:
Հռոմեական կայսրության անկումից հետո, բռնցքամարտը անհետացել էր մարզաձևերի ցանկից: 
Այն կրկին ի հայտ եկավ 18-րդ դարում Անգլիայում: Շուտով այն դարձավ բավականին տարածված մարզաձ և այդպիսին մնաց 100 տարի: Մարտը ընթանում էր բաց բռունցքներով, կարող էր տևել մի քանի ժամ և շարունակվում էր այնքան, մինչև հակառակորդը չկարողանար մոտենալ հարթակի կենտրոնական մասին:
Բնականաբար հասարակությունը բացասական էր մոտենում նման մարզաձևին: Բռնցքամարտի սիրահարները ստիպված եղան մշակել կանոններ: Օրինակ ստեղծվեցին ձեռնոցներ, որոնց մեջ տեղադրում էին փափուկ նյութեր,ասենք` բամբակ: 
Արդեն 1867 թ. մարկիզ Քուինսբերին մշակել էր համընդհանուր բռնցքամարտի կանոններ: Դրանցից էր այն, որ ամեն ռաունդ պետք է տևի 3 րոպե, իսկ ընդմիջումը ամեն ռաունդների միջև` 1: Այս կանոնները գործում են մինչև այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել