Ավստրալացի արվեստագետ Cj Hendry-ին համալսարանի իր կրթությունը կիսատ թողեց` նկարչությամբ զբաղվելու համար: Նկարչուհին թղթի վրա գրիչով հրաշալի աշխատանքներ է ստեղծում, որոնց ստեղծման համար նկարչուհուց մինչև 200 ժամ կարող է պահանջվել:
Հենդրին խոստովանել է, որ համալսարանում ճարտարապետություն ուսումնասիրելու ընթացքում նա, տարված լինելով նկարչության ավանդական եղանակով, երբեք չի աշխատել համակարգչային թվային ծրագրերով և ի վերջո որոշել է թողնել համալսարանում ուսումն ու կենտրոնանալ միայն ձեռքով նկարչության վրա:  Հենդրին նշել է, որ եթե նա չկարողանար իր աշխատանքերը վաճառել, կշարունակեր համալսարան հաճախել, սակայն բարեբախտաբար նրան հաջողվեց վաճառել իր աշխատանքներից, որից հետո նա այլևս մոռացավ համալսարան վերադառնալու մասին: Նկարչուհին սկսեց իր աշխատանքերի լուսանկարները վերբեռնել Instagram-ի իր էջ, որից հետո նրա աշխատանքները սկսեցին մեծ պահանջարկ վայելել: Այսօր նկարչուհին իր աշխատանքները վաճառում է մինչև 50,000 դոլարով: Վերջերս նկարչուհու գործերից մեկը` իր իսկ դիմանակարը, ձեռք բերեց նաև ռեփեր Քայնե Ուեսթը:

Kanye11

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել