Դիտելով հայկական հեռուստալիքների եղանակի տեսությունը հաճախ նկատում ենք, որ ԼՂՀ քարտեզի փողարեն, չգիտես ինչու օգտագործված է ԼՂԻՄ քարտեզը: Փաստորեն մեր եթերով պրոպագանդվում է ազատագրված տարածքների վերադարձը Ադրբեջանին և տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը տեր չի կանգնում Ղարաբաղ աշխարհագրական տեղանվան մաս կազմող պատմականորեն հայկական հողերին, որոնք հետպատերազմյան շրջանում ստացան դիվանագիտական առումով մի սխալ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության գոտի: Այս արտահայտությունը պարզ ներկայացնում է բոլոր ժամանակների հայ ղեկավարների դիվանագիտությունից հեռու լինելը:ԼՂԻՄ քարտեզ
«ԼՂ շուրջ անվտանգության գոտի» արտահայտությունը ենթադրում է, որ Հայաստանը ագրեսիա է կիրառել Ադրբեջանի դեմ գրավելով նրան պատկանող տարածքները, մինչդեռ իրականությունն այլ է:
1921 թվականին հուլիսի 5-ին կովկասյան բյուրոյի պլենումի նիստի վորոշումով Ադբեջանին է տրվում Ղարաբաղը: Այստեղ 2 բան ակնհայտ է. առաջինը` կովկասյան բյուրոն լիզորված չէր այսպիսի որոշում ընդունելու, հետևաբար այն օրենքի ուժ չուներ և երկրորդ` Ադրբեջանին է հանձնվում Ղարաբաղն ամբողջությամբ: Ադրբեջանի կազմում պետք է լիներ Ղարաբաղի ինքնավար մարզ և ընդգրկեր Մեծ Հայքի Արղախ նահանգն ամբողջությամբ, բայց Ադրբեջանը հավատարիմ չմնաց իր խոստմանը և ստեղծեց Լեռնային ղարաբաղյան ինքնավար մարզ Ղարաբաղ աշխարհագրական տեղանունի մոտ 1/5-ի վրա: Հայկական դիվանագիտությունը այս պայմաններում պետք է բարձրացնի ամբողջ Ղարաբաղի(այն ընդգրկում է Կուրարաքսյան դաշտավայրից մինչև Ղազախ ընկած տարածք) վերադարձի հարցը: Սա կլինի դիվանագիտական մեծ ճնշում Ադրբեջանի վրա և միաժամանակ կապացուցի Հայաստանի ագրեսոր չլինելը:
Ուստի կոչ ենք անում հայկական հեռուստաընկերություններին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզը:
Մի բան հստակ է Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Հայ քաջերի կյանքի գնով ձեռք բերված հողը, որը սուրբ է նրանց թափած արյամբ, երբեք հետ չի վերադարձվի:
Միջազգային հանրությանը մենք ապացուցելու շատ բան ունենք: Նախ պետք ստեղծել արդարության ու հավասարության, ազատության մի պետություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը կարծում եմ ստեղծել ենք: Եվ ոչ ոք իրավունք չունի ազատության հասած մի ժողովրդի կրկին գերության ուղարկելու: Եթե անգամ նման ցանկություն էլ լինի հայոց որդիք կրկին կելնեն թշնամու առաջ հանուն սուրբ հայրենիքի:
Վաղը` սեպտեմբեր 3-ին, քարտեզի օրն է,  բոլորին կոչ եմ անում, ինչպես հնարավոր է աշխարհին ու միջազգային հանրությանը, ու հենց ազերիներին ներկայացնենք մեր երկրորդ անկախ ազգային պետականությունն ու նրա տարածքային ամբողջականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել